Հադրութի շրջան (ԼՂՀ)
Վայրը նշված է ջնջման համար։
Reason for deletion is: Non-existent place, even if it was there in the past
It will be deleted in 3 days.
Deletion requested by Ilkin85.
You may cancel deletion.
Հադրութի շրջան (ադրբ.՝ Hadrut rayonu) վարչական միավոր է Արցախի Հանրապետության և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմում, որտեղ բնակչության բացարձակ մեծամասնությունն էին կազմում հայերը։ Կազմավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին Դիզակի շրջան անվամբ։ 1939 թվականի սեպտեմբերի 17-ին այն վերանվանվել է Հադրութի շրջան։ 1933-ից լույս է տեսնում շրջանային «Կոլտնտեսական» թերթը, 1962-ից՝ բացվում են տեղական ռադիոհաղորդումներ։
Ղարաբաղյան հակամարտության սկզբց Հադրութի շրջանում տեղի ունեցան ազգամիջյան բախումներ։
1991 թվականի մայիս-հունիսին շրջանի հարավում տեղահանվել է 14 հայկական գյուղ։ Դա լայնածավալ էթնիկ զտում էր, որն իրականացվել էր Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՕՄՕՆ-ի, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և Խորհրդային բանակի մասնակցությամբ։ Այն կոչվում էր «Օղակ Օպերացիա»։ Սկզբում գյուղերը շրջափակվում էին այս կառույցների աշխատակիցներով, հետո տների ստուգում էր կատարում ինչն ուղղեկցվում էր կողոպուտներով, բռնաբարություններով և ծեծով, հետո մարդկանց ստիպում էին հայտարարություններ ստորագրել մշտական բնակության վայրերը լքելու իրենց "կամավոր" ցանկության մասին։ Այնուհետև արական սեռի բնակչությանը քշում էին արտաքսման ճամբարներ։ Նրանց ընտանիքները բնականաբար նույնպես թողնում էին իրենց տները։ Փախստականները հեղեղել են Հադրութ շրջկենտրոնը, ԼՂԻՄ-ի ու ՀԽՍՀ այլ քաղաքներն ու գյուղերը։
1991 թվականի սեպտեմբերի 2-ի հանրաքվեից հետո Արցախի Հանրապետության (ԼՂՀ) անկախության հռչակմամբ Հադրութի շրջանը մտավ նրա կազմը, թեև հարավը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իրավիճակը փոխվեց 1993 թվականի օգոստոսին, երբ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ոչ միայն ամբողջությամբ ազատագրվեց շրջանի ողջ տարածքը, այլև արդեն անկախ Ադրբեջանի զորքերը դուրս մղվեցին հարևան Լաչինի, Ղուբաթլույի, Ջաբրաիլի շրջաններից և Ֆիզուլիի շրջանի մի մասից։ Բիշքեկի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո նախկին Ջաբրաիլի շրջանը և Ֆիզուլիի շրջանի մի մասը փոխանցվել են Հադրութի շրջանի վարչակազմին։ Ջաբրայիլ քաղաքը դարձավ ռազմական քաղաք, որը վերանվանվեց Մեխակավան, իսկ Ֆիզուլի քաղաքին վերադարձվեց իր հին, նախա-Կարյագինյան անունը՝ Վարանդա։ Այսպիսով, Հադրութի շրջանը տարածվում է մինչև Արաքս գետի ափը և սահմանակից դառնում Իրանին։ Հայկական սփյուռքի հանգանակաց գումարների միջողով Մեխակավանից հարավ կառուցվում է Առաջամուղ գյուղը։
2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ, Ադրբեջանը, ստանալով Թուրքիայի համապարփակ ռազմական աջակցությունը, որը նրան մատակարարում էր բոլոր տեսակի զինտեխնիկա, էլիտար հատուկ նշանակության ստորաբաժանումներ, գործողություններ ղեկավարելու համար սպայական անձնակազմ, վարձկան-ահաբեկիչների ջոկատներ Սիրիայից, Լիբիանից ու Պակիստանից, լայնածավալ հարձակում ձեռնարկեցին, վերահսկողության տակ առնելով Հադրութի շրջանի ողջ տարածքը և հարակից մի շարք տարածքներ։
Միայն շրջանի հյուսիս-արևելքում մնաց հայկական դիմադրության օջախը, այսպես կոչված, «Խծաբերդի անկլավը»՝ Խծաբերդ, Հին Թաղեր, Սպիտակաշեն, Արփագետիկ գյուղերը և հարակից մի շարք տարածքներ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին զինադադարի համաձայնագրի ստորագրումից և Լաչինի շրջանից Արցախի Հանրապետության զորքերի դուրս բերումից հետո հայոց դիմադրության այս հենարանը պիտի գռեթե շրջափակված մնար ադրբեջանցիներով (բացառությամբ Ղարաբաղյան լեռնաշղթայի արևելյան լանջի հատվածի մի բարակ հողաշերտի): Սակայն նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, փորձ է արել գրավել Խծաբերդի անկլավը։ ԼՂՀ ՊՆ-ն օգնության խնդրանքով դիմեց ռուս խաղաղապահներին. Նոյեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել տարածաշրջանի այս հատվածը՝ ընդգրկելով այն Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում։ Բայց շուտով նրանք մտափոխվեցին և լքեցին Խծաբերդի անկլավը։ Նրանց հեռանալուց անմիջապես հետո ադրբեջանա-թուրքական հրոսակները, ունենալով վիթխարի ռազմական առավելություն, շրջապատում և սպանում են Խծաբերդի պաշտպանների մեծ մասին։ Փրկվածները գերի են ընկնոիմ։ Ադրբեջանցիները նրանց անվանելով «ահաբեկիչներ, որոնք զինադադարի կնքումից հետո ռազմական գործողություն են իրականացրել» ուղարկում են Բաքու՝ ցուցադրական և շինծու դատավարությունների համար նրանց դեմ։ Մինչ օրս այդ մարդկանցից շատերը դեռևս գտնվում են ադրբեջանական գերության մեջ։

Wikipedia article: https://hy.wikipedia.org/wiki/Հադրութի_շրջան_(ԼՂԻՄ)
Nearby cities:
Դիրքացույցները․ 39°32'42"N 46°53'9"E
- Քաշաթաղի շրջան (Բերձորի ենթաշրջան) 92 կմ
- Հրաքոտի շրջան 135 կմ
- Շահումյանի շրջանի հարավ և Մարդակերտի շրջանի արևմուտք ( ԼՂՀ ) 141 կմ
- Բագավանի շրջան 144 կմ
- Գերանայի շրջան և Շահումյանի շրջանի հյուսիս ( ԼՂՀ ) 158 կմ
- Բասլիկքի շրջան 162 կմ
- Հաբանդի շրջան 186 կմ
- Գանձակի շրջան 197 կմ
- Ապշերոնի շրջան 209 կմ
- Տավուշի շրջան 226 կմ
- Կատարովանք 3.3 կմ
- Դիզափայտ լեռ (2478 մ) 3.6 կմ
- Կարմիրքար լեռ 5.7 կմ
- Խծաբերդ լեռ 2167 մ․ 8.1 կմ
- Թփախաչ լեռ 2010 մ․ 11 կմ
- Զարդ լեռ 2063 մ․ 12 կմ
- Մեծ Քիրս լեռ (2724 մ) 16 կմ
- Շուշվա շրջան (ԼՂՀ) 26 կմ
- Խոջավենդ թաղ 31 կմ
- Քաշաթաղի շրջան (Սանասարի ենթաշրջան), ԼՂՀ 33 կմ