Նախիջևան

Azerbaijan / Naxcivan /
 քաղաք, capital city of state/province/region (en), first-level administrative division (en)

Նախիջևան (հնում՝ Նախճավան) — Վասպուրական նահանգի համանուն գավառի կենտրոնն էր և պատմական Հայաստանի հնագույն քաղաքներից մեկը: Անունը ծագում է հայերեն «Նախ» և «Իջևան» բառերից, ինչը կապված է Աստվածաշնչյան կերպար Նոյի, Նոյյան տապանից դուրս գալուց հետո իջևանման վայրի հետ: Անտիկ դարաշրջանի հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսը որպես իջևանման վայր հիշատակում է հունարեն «Αποβατήριον» տեղանունը, ինչը հայերեն «Նախիջևան» տեղանվան բառացի թարգմաությունն է: Աստվածաշունչն իր հերթին ասում է՝ «7 օր անց Նոյն արձակում է մի աղավնի ... Աստծո պատվին զոհաբերություն անելուվ, այդ վայրում Նոյն իր ազգականներով մի խնջույք է կազմակերպում: Այդ վայրը հայերն անվանում են Նախիջևան, և մինչ օրս ցույց են տալիս տապանի մնացորդները...»: Հին Հայաստանում գործածվում էր «Նախճավան» անվանումը, որը բաղկազած է «Նախճա» ցեղանվան և «վան» վերջավորության հետ: Ժամանակակից Ադրբեջանում Նախիջևանը կոչում են «Նախչիվան» (ադր. Naxçıvan) որպեսզի հնարավորինս օտարահունչ լինի պատմական (հայկական) անվանմանը: Պատմաբանների մի մասը համոզված է, որ Նախիջևանը հիմնադրել է Նոյը: Հիմնադրման թվականը ըստ հայ և պարսիկ պատմիչների մ.թ.ա. 1539թ. է, իսկ ժամանակակից գիտությունն այն դասում է մ.թ.ա. 1500 թվականին: Մ.թ.ա. II-դ դարում քաղաքը հիշատակում է հույն պատմիչ Կլավդիոս Պտղոմեոսը՝ Ναξουὰνα (Նաքսուանա) անվան տակ: Հայ պատմիչ՝ Մովսես Խորենացին հիշատակում է Նախիջևան ամրոցը մ.թ. V և IX դաերում, նկարագրելով հայոց Տիգրան Ա Արտաշեսյան արքայի մեծագործությունները: XVII դարի թուրք ճանապարհորդ, քարտեզագրական տեղանունների թրքացման և պատմական խեղաթյուրումների մեծ սիրահար՝ Էվլիյա Չելեբին հիշատակում է Նախշեվան կամ Նակշիջիհան քաղաքը, որի հիմնադրումը նա վերագրում էր Թուրանի առասպելական թագավոր Աֆրասիյաբին: XIV դարի պարսիկ պատմիչ Համդալլահ Քազվինին Նախիջևանն անվանում էր Նաքշ-Ի-Ջահան և քաղաքի հիմնադրումը վերագրում էր մ.թ. VI դարի պարսից շահնշահ՝ Բահրամ Չուբինին: Մ.թ.ա. II դարից Նախճավանը Հայկական թագավորության, Վասպուրական նահանգի, համանուն գավառի կենտրոնն էր, և այդ կարգավիճակը պահպանվում է մինչ մ.թ. V դարի Հայոց թագավորության անկումը: Հայոց այբուբենի հիմնադիր, գիտնական և հոգևորական Մեսրոպ Մաշտոցը IV դարում Քրիստոնեություն էր քարոզում Նախճավան, Երնջակ և Գողթան գավառներում, և այդ նպատակով Գողթանի՝ Նորակերտ գյուղի Թարգմանչաց վանքում նա առաջին անգամ Աստվածաշունչը թարգմանեց հայերեն: V դ. հայ պատմիչ Փավստոս Բյուզանդը նշում է, որ հայոց արքա Տիգրան Մեծը մ.թ.ա. I դարում բազմաթիվ պաղեստինացի հրեաներ է բնակեցնում Նախիջևանում և մոտակա նորակառույց Տիգրակակերտ քաղաքում, որը հետագայում վերանվանվում է Տիգրանավան և Ապարաններ (այսօր՝ Բանանիյար), իսկ IV դ. Շապուհ II պարսից թագավորը, Նախիջևանը գրավելիս, մոտ 2 հազար հայ, և 16 հազար հրեա է գաղթեցնում Պարսկաստան: Մ. թ. 705 թ-ին արաբ զավթիչները մոտ 800 հայ ազնվական են այրում Նախիջևանի եկեղեցիներում և հարևան Խրամ գձուղի Կարմիր վանքում: Մ. թ. 885 թ-ին Սմբատ Ա Բագրատունի հայոց թագավորը ետ է նվաճում Նախիջևանը արաբներից, և 892 թ-ին այն հանձնում Սյունյաց իշխանին: 902-ին Նախիջևվանն անցավ Վասպուրականի թագավոր՝ Աշոտ Արծրունուն, իսկ 904-ին Սյունյաց՝ Սմբատ իշխանին և IX-ից այտ մտնում էր Անիի թագավորությունից անկախ՝ Սյունիքի թագավորության կազմի մեջ: XIII-րդ դարասկզբում Նախիջևանում իշխում էին Օրբելյան և Պռոշյան իշխանները, որոնցազդեցությունը մնաց նույնիսկ թուրքական արշավանքներից հետո: XIII-րդ դարի կեսից Նախիջևանը ենթարկվեց մոնղոլների, իսկ XIV-րդ դարավերջին՝ Լենգ-Թեմուրի կործանիչ արշավանքին: Հռոմի Պապի դեսպան Ռուբրուկն այսպես է նկարագրում Մոնղոլական արշավանքից հետո իր տեսածը՝ «... երբեմնի մեծագույն ու գեղեցկագույն այդ քաղաքն այսօր գրեթե անապատացել է... անցյալում այն ուներ 800 հայկական եկեղեցի, հիմա մնացի 2 փոքրիկ մատուռ, մնացածն ավերեցին սարոցինները...»: XVII դարասկզբին Նախիջևանին տիրում է Սեֆեվյան Պարսկաստանի՝ Աբբաս Ա շահը, որը 1603-4 թվականներին կազմակերպում է հայ բնակչության բռնագաղթ դեպի Պարսկաստան: Հայ պատմիչ Առաքել Դավրիժեցին վկայում է, որ ծաղկուն Արևելյան Հայաստանը վերածվում է անմարդաբնակ անապատի: Դատարկված ու անպաշտպան մնացած դաշտավայրերը ողողվում են թուրքական տարատեսակ ցեղախմբերով, որոնք ի տարբերություն այլ զավթուչների, ամրագրվում են հայերից դատարկված հողերի վրա: XVIII դարավերջից ի սպառ հայաթափված Նախիջևանը դառնում է Պարսկաստանի համանուն խանության կենտրոն որտեղ կառուցվում են մինչ օրս պահպանված բազմաթիվ մզկիթներ ու խանական պալատներ: 1827-ի Հունիսի 26-ին քաղաքը գրավեցին ռուս գեներալ Պասկևիչի զորքերը: 1828-ի Փետրվարի 10 ստորագրված Թուրքմենչայի պայմանագրի III-դ հոդվածի համաձայն Նախիջևանը հանձնվեց Ռուսական կայսրությանը, մտնելով Հայկական Մարզի մեջ: 1849-ից դարձավ Էրիվանի նահանգի Նախիջևանյան օկրուգի կենտրոն: 1896-ին Նախիջևանն ուներ 7433 բնակիչ, որոնցից 4512-ը կովկասյան թաթարներ (հետագայում՝ ադրբեջանցիներ) էին, 2376-ը հայ և 52-ը ռուս: Քաղաքն ուներ 3 հայ առաքելական եկեղեցի (Սբ. Գևորգ, Ալիապատի Սբ. Աստվածածին և Սբ. Սարգիս), Սուրբ Նիկոլայ ռուսական եկեղեցի և 3 մզկիթ: Իտալացի ճանապարհորդ Լուիջի Վիլլարին, որը 1905-ին եղել էր Նախիջևանում ասում է, որ թաթարներն այդ ժամանակ քաղաքի առավել հարուստ խավն էին, իսկ հայերից շատերը ստիպված էին աշխատէլ նրանց ագարակներում: 1918-ի հունիսին Նախիջևան են մտնում թուրքական զորքերը, կոտորում քաղաքի հայ ազգաբնակչությանը և հռչակում «Արաքսի Հանրապետությունը»: 1918-ի Հոկտեմբերին Նախիջևանի համար ծավալվում են կռիվներ և զորավար Անդրանիկի զորքերը վերջ են դնում թուրքական ինքնիշխանությանը միացնելով Նախիջևանը Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությանը: 1918-ի Նոյեմբէրին Նախիջևանում հաստատվում է անգլիական հյուպատոսարան: 1919-ի Մարտին քաղաքը գրավում է թուրքական Կարաբեքիր փաշան, իսկ1920-ի Հուլիսի 28-ին՝ 11-րդ կարմիր բանակը: 1921-ին հայաթափված Նախիջևանում Բոլշևիկներն անցկացվում են հանրաքվե, և համարելով նրա արդյունքներն օրինական, բռնակցում են Նախիջևանը նորաստեղծ Ադրբեջանական ՍՍՀ-ին: Սովետական գերիշխանության 70 տարիներին, Ադրբեջանական ՍՍՀ-ի կողմից վարած հայութանը վտարելու քաղաքականության հետևանքով հայկական տարրը Նախիջևանում ի սպառ վերանում է, իսկ անպաշտպան մնացած հայկական պատմական հուշարձանները՝ բառբարոսաբար ոչնչացվում են: Հայկական հուշարձանների կոտորածը ահագնանում է 1991-ի անկախացումից և ավարտվում է 2006-ին Հին Ջուղայի խաչքարների վերջնական ոչնչացումով: Օգտագործելով զինուժը և ռազմական տեխնիկան, Ադրբեջանցիները, հետևտլով Թուրքիայի օրինակին, անպատժելի կերպով ոչնչացրեցին հազարավոր հայկական եկեղեցիներ և գերեզմանոցներ: Համաշխարհային հանրությունը չձեռնարկեց ոչ մի արդյունավետ քայլ վանդալներին կանգնեցնելու կամ պատասխանատվության կանչելու համար: Պաշտոնական Ադրբեջանն այսօր ժխտում է ոչ միայն հայկական հուշարձանների ոչնչացման, այլև 1828-ից առաջ հայերի գոյության փաստը ողջ Պատմական Հայաստանում, և երկակի ստանդարտներով առաջնորդվող Արևմտյան հասարակությունը կրկին լուռ մնաց: Ժամանակակից Նախիջևանում գտնվում է երկաթուղու կայան Երևան — Բաքու չգործող երկաթուղու վրա: Կա օդանավակայան և ավտոճանապարհ, որը Շարուրի շրջանի՝ Սանդրուք գյուղի մոտ, կամրջով կապում է քաղաքը հարևան Թուրքիայի հետ:
Nearby cities:
Դիրքացույցները․   39°12'5"N   45°25'24"E
  •  27 կմ
  •  75 կմ
  •  129 կմ
  •  182 կմ
  •  187 կմ
  •  219 կմ
  •  262 կմ
  •  310 կմ
  •  364 կմ
  •  380 կմ