Ուրմիա
| քաղաք, capital city of state/province/region (en)
Iran /
Azarbayejan-e Gharbi /
Orumiyeh /
World
/ Iran
/ Azarbayejan-e Gharbi
/ Orumiyeh
, 7 km կենտրոնից (اروميه)
/ Իրան / Արևմտյան Ադրբեջան
քաղաք, capital city of state/province/region (en)
Հնում սովորաբար կոչվել է Որմիա, իսկ հետագայում Ուրմիա՝ լճի անունով: Ժողովուրդը անվանել է Ուռմի: Հիշատակվում է դեռևս ասորեստանյան սեպագիր արձանագրություններում: Տարբեր հեղինակների մոտ մերթ համարված է ավան, մերթ՝ բերդ ու բերդաքաղաք, մերթ էլ քաղաք կամ գյուղաքաղաք:Գտնվում է Ուրմիա լճի արևմտյան կողմում, նույն լիճը թափվող մի գետակի գետաբերանի մոտ, շրջակայքի նկատմամբ բարձրադիր վայրում, շրջապատված այգիներով ու պարտեզներով, բրնձի ընդարձակ ցանքերով: Քաղաքը բավական տուժել է 1791 թվականին տեղի ունեցած երկրաշարժից:Հնում մտնում էր Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհի Թրաբի գավառի մեջ և համարվում էր վերջինիս կենտրոնը, իսկ նոր ժամանակներում՝ Ուրմիայի խանության և գավառի կենտրոնը:Ուրմիայի հայ բնակչությունը նոր ժամանակներում համեմատաբար սակավաթիվ էր, այստեղ XIX դ. սկզբին կար 1500 տուն բնակիչ, որի մեծագույն մասը կազմում էին ասորիները, պարսիկները և թաթարները: Փոքրաթիվ էին նաև հրեաները: 1906 թվականին այստեղ ապրում էին 60 տուն հայեր, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ 70 տուն: Ուրմիայի հայերը հիմնականում զբաղվում էին արհեստագործությամբ ու առևտրով: Քաղաքն ուներ մի քանի շուկա ու քարավանատուն: Այն Բաշկալեի (Աղբակ) վրայով կապված էր Վանի և դեպի հյուսիս ձգվող ճանապարհով՝ Դիլմանի ու Խոյի հետ: Ուրմիան հայտնի էր մանավանդ իր գյուղատնտեսական մթերքներով՝ խաղողով, տանձով, բրնձով, որոնց զգալի մասն առաքվում էր զանազան կողմեր: Ականատես հեղինակների վկայությամբ, այլ քաղաքների համեմատությամբ Ուրմիայի շուկայում գյուղատնտեսական մթերքները շատ առատ էին ու էժան: Արհեստների հետ միասին Ուրմիայում XIX դարի վերջերից գործում էին թեթև և սննդի արդյունաբերության մի քանի մանր-մունր ձեռնարկություններ, որոնց մի մասը տնայնագործական բնույթի էր:Ուրմիայի շրջակայքում կան զուտ հայաբնակ հետևյալ գյուղերը՝ Գյարդուբադ, Բաբարի, Նախշվան-թաթա, Իսալու: Իսկ Ռահվա գյուղի XX դ. սկզբներին ունեցած 130 տնից 100-ը հայկական էր, 30-ը՝ ասորական:Ուրմիան բավական լայն փռված քաղաք է, որի մեծ մասը զբաղեցնում են այգիները, բանջարանոցները և, նույնիսկ, հացահատիկային ցանքսերը: Մինչև օրս պահպանվել է նրա հողե կրկնակի բարձր պարիսպներով պատած բերդն իր հոյակապ դռներով և ներսի մի քանի կառույցներով: Քաղաքի հայությունն ունի մի գեղեցիկ եկեղեցի, որը կառուցվել է 1889 — 1891 թվականներին: Եկեղեցու բակում էլ գտնվում էր հայկական գիշերօթիկ դպրոցը, որը ոչ մեծ, բայց երկհարկանի գեղեցիկ շենք էր: Քաղաքում գործում էին նաև ասորական կրթարաններ, ուներ ասորական 6 եկեղեցի: Այստեղ հրատարակել են ասորական մի լրագիր՝ «Ջարիըդ-բարա» (=«Արևի ճառագայթ») անունով, որը տպագրվում էր քաղաքի բողոքականների տպարանում: Ամերիկյան միսոներները Ուրմիայում բացել էին դպրոց, որը գործում էր XIX դ. վերջերին և ХХ-ի սկզբներին: Ներկայումս Ուրմիան սովորական գավառական տիպի քաղաք է, համանուն շրջանի կենտրոնը:
Nearby cities:
Դիրքացույցները․ 37°32'43"N 45°3'41"E