Գանձակ

Azerbaijan / Gence /
 քաղաք, former national capital (en), district center (en)

Գանձակ - մեծությամբ երկրորդ քաղաքը ներկայիս Ադրբեջանում, Պատմական Հայաստանի Ուտիք նահանգում։ Օսմանյան զորքերի կողմից բռնագրավվելու (1918) և «Ադրբեջան» անունով թյուրքական նոր պետություն ստեղծելու պահին քաղաքը կոչվում էր Ելիզավետպոլ, ապա (1920 թվականին) վերականգնվել է քաղաքի նախկին անունը, որը նորից անվանափոխվել էր 1935 թվականին՝ Կիրովաբադ: 1991 թվականին քաղաքը Բաքվի ադրբեջանական իշխանությունների կողմից անվանվեց Գյանջա, որը հնչյունային առումով հայկական Գանձակ անվանման խեղաթյուրված տարբերակն է։ 9-րդ դարի վերջից մինչև 12-րդ դարը Գանձակում հաստատվել էր Աղվանից կաթողիկոսության աթոռը։ 11-րդ դարի կեսին Գանձակին տիրել է արաբական Շադդադյան տոհմի ճյուղերից մեկը։ 1088 թվականին Շադդադյան Փատլունից Գանձակը գրավել և աթաբեկության կենտրոն է դարձրել սելջուկյան զորապետ Բուղան։ Սելջուկյան թուրքերի տիրապետության հաստատումից հետո Գանձակում ծաղկում է նաև մուսուլման ժողովուրդների մշակույթը, հատկապես գրականությունը։ 12-րդ դարի 2-րդ կեսին Գանձակի աթաբեկությունը թուլացել է, դարձել հարկատու Վրաց թագավորությանը։ 13-րդ դարի սկզբին Գանձակը հիշատակվում է որպես բազմամարդ և ամուր քաղաք։ 1236 թվականին թաթար–մոնղոլները կործանել են ընդդիմացող Գանձակի պարիսպները և կոտորել բնակիչներին. քաղաքը ամայացել է։ Գանձակում են ծնվել, կրթվել կամ գործել Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին և միջնադարյան մշակույթի ուրիշ գործիչներ։ 1905 թվականի հունվարի դրությամբ Գանձակում կար ավելի քան 8 հազար տուն, իսկ քաղաքը անմիջապես բաժանված էր երկու մասերի՝ հայկական և թուրքական։ Քաղաքի երկու մասում կային բազմաթիվ թաղամասեր, որոնք ունեցել են իրենց ինժեներա-պլանային համարները։ Սակայն, հայերը անվանում էին թաղամասերը Հայաստանի տարբեր աշխարհագրական անվանումներով։
Հայկական մաս։
Գանձակի հայկական մասում (Գանձակ գետի աջ ափը) գտնվում էին հետևյալ թաղամասերը՝

* Եկեղեցական
* Շուշեցոց (կամ Ղարաբաղցոց)
* Բանանցոց
* Գետաշենցոց
* Աջիշենցոց
* Սուլուքեցոց
* Նուխիեցոց
Այդ թաղամասերի ազգաբնակչական կազմը ձևավորված էր Պարսկաստանի հայերից, Ջիվանշիրի գավառից (Նախատատաց - Բեգում Սարով, Էրքեջ, Կարաչինար, Ներքիշեն, Հայ Պարիս և այլ), Գանձակի գավառից գյուղերից (Ոսկանապատ - Զուռնաբադ, Հարցհանգիստ - Չովդար, Վարդաշեն - Միրզիկ, Քարհատ - Դաշկեսան, Աբլիա, Կիրանց, Խաչակապ - Ղուշչու, Բարսում, Նուկզար, Փիփ, Խաչիսար - Չարդախլու, Ղարադաղլու և այլ վայրերից)։

Թուրքական մաս։
Քաղաքի այսպես կոչված թուրքական մասում (Գանձակ գետի ձախ ափը) կային հայկական թաղամասեր՝

* Նորաշեն (Ենի Երևան)
* Այգեստան (Բաղմանլար)
* Փոքր Այգեստան (Բալա Բաղման)
* Չայլուի (Չայլեցոց)
* Երևանյան (Երևանցոց)
* Սլոբոդկա, երկաթուղային կայարանի շրջանը։
Այդ այսպես կոչված թուրքական մասում կար նաև պարսկական թաղամաս։ Այն գտնվում էր պարսկական շուկայի (այժմ թուրքական շուկայի) և շահաբասյան քարվանսարայի շրջանում։ Ռուսական թաղամասը գտնվում էր Սուրբ Ալեքսանդր Նևսկու ռուսական ռազմական վանքի և Սլոբոդկա թաղամասի շրջանում։

Թուրքերը Գանձակում անմիջապես թուրքական թաղամաս չունեին (բնակվում էին Այգեստան, Փոքր Այգեստան, Չայլեցոց, Երևանցոց և Սլոբոդկա թաղամասերում։
Nearby cities:
Դիրքացույցները․   40°40'43"N   46°22'41"E