Կատարովանք | monastery (en), interesting place (en), listed building / architectural heritage (en), Armenian Apostolic church (en), 17th century construction (en)

Azerbaijan / Xocavend / Hadrut /
 monastery (en), interesting place (en), listed building / architectural heritage (en), Armenian Apostolic church (en), 17th century construction (en)

Կատարո վանք (Ինչպես նաև Կատարավանք), հայկական հոգևոր կառույց, մատուռ, հիմնվել է 4-րդ դարում, ներկայիս շինության կառուցումն ավարտվել է 17-րդ դարում, գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, ծովի մակերևույթից ավելի քան 2400 մետր բարձրության վրա՝ Դիզափայտ լեռան (2478) գագաթին։ Վանքը հանրապետության տարածքում հանդիպող ամենաբարձրադիր հուշարձանն է, ունի ուղղանկյուն հատակագիծ՝ երկթեք ծածկով (չափերը՝ 11,7 x 6,7մ)։ Ինչպես Արցախի մյուս շրջանները, Հադրութի շրջանը ևս հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, այստեղ հաշվվում են 400-ից ավելի պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնցից շատերը դեռևս ուսումնասիրված չեն։
2020 թ-ի Նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Դիզափայտն ու Կատարո վանքը մնացին թշնամու կողմից շրջապատված Խծաբերդի անկլավում, սակայն 4 օր անց անցան թշնամու վերահսկողության տակ։
2021 թվականի մարտի 29-ին ադրբեջանցի օգտատերի կողմից համացանցում (Youtube) տեղադրվել է տեսանյութ [1], որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցի զինվորականները Կատարո վանքի եկեղեցին վերածել են ռազմակայանի։ Ադրբեջանցի զինվորները ներկայացնում են եկեղեցին որպես հնագույն աղվանական եկեղեցի. «․․․այստեղ աղվանական վանքի, եկեղեցու մեջ ենք։ Չորս հազար, երեք հազար մետր բարձրություն ունի (կողքից այլ թիվ են ասում, ինքն էլ կրկնում է)։ Սա եկեղեցու ներսն է։ Մեր եկեղեցին է` կառուցված մեր թվարկությունից առաջ։ Ստոր հայերը յուրացրել են, օգտագործել որպես սեփականը»։ Մի քանի օր անց տեսանյութը ջնջվել է համացանցից:

Հղումներ՝
1․ monumentwatch.org/hy/alerts/կատարո-վանքի-եկեղեցու-օգտագործումը-ռ/
Nearby cities:
Դիրքացույցները․   39°31'35"N   46°51'22"E
This article was last modified 2 years ago