Մյուրիշեն

Azerbaijan / Xocali / Esgeran /
 Գյուղ  Add category
 Upload a photo

Մյուրիշեն, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1066,6 հա տարածք, որից 669,47 հա գյուղատնտեսական նշանակություն, 344,79 հա անտառային հողեր։ Մյուրիշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 160 մարդ, կա 39 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1869 թ.), գերեզմանոց (15-17-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), հաշվառված է 11 հուշարձան։
Nearby cities:
Դիրքացույցները․   39°50'32"N   46°55'17"E
This article was last modified 5 years ago