Մարտունու շրջան (Արցախ)

Azerbaijan / Xocavend /
 district (en)  Add category
 Upload a photo

Մարտունու շրջան, վարչատարածքային միավոր Արցախում։ Արցախի 8 շրջաններից մեկն է։ Կազմավորվել է 1991 թվականին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930 թվականին) հիմքի վրա։ Շրջանի մակերեսը կազմում է 951 կմ², բնակչությունը՝ 23.157 մարդ (2005 թ.)։ Շրջկենտրոնը համանուն Մարտունի քաղաքն է։ Վարանդան հյուսիսից սահմանակցում է Խաչենին, արևելքից Շուշիին և հարավարևմուտքից՝ Դիզակին։ Արցախի հարավարևելյան մասում է 400 մ բարձրության վրա։ Ունի 36 համայնք, 40 բնակավայր։ Խոշոր բնակավայրերից են Մարտունի քաղաքը, Ճարտար քաղաքը, Բերդաշեն, Գիշի, Թաղավարդ, Սոս գյուղերը։ Շրջանի արեմտյան կեսն ունի նախալեռնային, թույլ թեքության մակերեույթ։ Համեմատաբար բարձր են Ննգի, Կաղարծի, Աշան, Ճարտար, Խերխան, Թաղավարդ գյուղերի մոտակայքով ձգվող եռնաճյուղերի գագաթները (բարձրությունը՝ 1200-1500 մ)։ Լանդշաֆտը նախալեռնային, տափաստանային և անտառային է։ Շրջանի տարածքի զգալի մասը հարթավայրային է և ծովի մակերևույթից ունի մինչև 400մ բարձրություն։ Շրջանի հարթավայրային մասում, հատկապես Մարտունի քաղաքում, Կուրոպատկինոյի, Գևորգավանի, Աղբուռունի, Ալաբալու հատվածներում կլիմայական պայմանները չոր մերձարևադարձային են, մթնոլորտային տեղումները սակավ, ձյան կայուն շերտ համարյա չի լինում։ Արևմտյան մասում շրջանը սահմանակից է ԼՂՀ Ասկերանի, իսկ հարավային մասում՝ ԼՂՀ Հադրութի շրջաններին, արևելյան ու հարավարևելյան մասերում ԱՀ Ֆիզուլու, իսկ հյուսիսային մասում ԱՀ Աղդամի շրջաններին։ Տարածքում պահպանվել են հայկական պատմաճարտարապետական 353 հուշարձան, որոնցից կանգունը և հնագույնը Ամարասի վանքն է, որտեղ Մեսրոպ Մաշտոցը բացել է նահանգի առաջին դպրոցը։ Վանքը կառուցվել է 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորչի, այնուհետև՝ նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսի կողմից։ Հենց այդ վանքում է գտնվում վերջինիս դամբարանը։ Շրջանի պատմաճարտարապետական մյուս հուշարձաններից նշանավոր են՝ Ճարտար գյուղի Եղիշեի, Հերհեր գյուղի Ս. Գրիգորիս, Մավաս գյուղի վանքերը, Կարմիր եղցի համալիրը (Մելիք-Փաշայանների դամբարանով, XIII դ.), Բերդաշենի ամրոցները, Մեծ Նահատակ, Ս. Աստվածածին եկեղեցիները, Հացի գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին ու դպրոցի հին շենքը, Թաղավարդ գյուղի անտառածածկ սարի վրա գտնվող Ղևոնդաց անապատի հուշարձանները, Կաղարծի գյուղի Թարգմանչաց եկեղեցին և այլ հնություններ։ Շրջանում կա քաղաքական 1 համայնք, գյուղական 35 համայնք և 38 բնակավայր։
Nearby cities:
Դիրքացույցները․   39°46'23"N   47°6'2"E
This article was last modified 3 years ago