Բերձոր

Azerbaijan / Lacin /
 town (en), district center (en)

Բերձոր (նախկին Լաչին, ետռուսաստանյան տարիներին Աբդալլար), քաղաք և վարչական կենտրոն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Հագարի գետի միջին հոսանքի ավազանում՝ 1000-1200 մ բարձրության վրա։ Ունի 2200 բնակիչ։Բերձորը չափազանց կարևոր ռազմավարական նշանակությունի ունի Արցախի համար, քանի որ այստեղով է անցնում Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին։Նախքան 1992 թ.-ի մայիսի 17-18-ին քաղաքի ազատագրումը, բնակավայրը հանդիսացել է Ադրբեջանական ԽՍՀ-ի, այնուհետև՝ Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանի վարչական կենտրոնը։ Անվանափոխությունից հետո քաղաքը ստացել է Բերձոր անվանումը։ Ադրբեջանական (թուրքեր և քրդեր) բնակչության հեռացումից հետո քաղաքում բնակություն են հաստատել հայեր։
2015 թ.-ի հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման ենթարկվեցին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամները, ովքեր Ստեփանակերտ էին մեկնում բնակիչների հետ հանդիպման։ Բռնությունների ենթարկվեցին Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ, այդ թվում՝ Պավլիկ Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հայաստանի զինված ուժերի պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի բացահայտված անդամ Ալեք Ենիգոմշյանը, մշակույթի հայտնի գործիչներ, այդ թվում՝ կոմպոզիտոր Վարդան Հակոբյանը, նրանց ընտանիքի անդամներ, այդ թվում՝ կանայք և անչափահաս երեխաներ, Հայաստանի այլ քաղաքացիներ, հայկական սփյուռքից եկած երիտասարդներ։ Վերջիններիս հասցվեց ֆիզիկական և նյութական զգալի վնաս։
Nearby cities:
Դիրքացույցները․   39°38'15"N   46°32'31"E
This article is protected.
This article was last modified 2 ամիս առաջ