Նախիջևանիկ

Azerbaijan / Xocali / Esgeran /
 Գյուղ  Add category

Նախիջևանիկ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 8 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 1863,39 հա տարածք, որից 1518,9 հա գյուղատնտեսական նշանակության, 236,87 հա անտառային հողեր։ Նախիջևանիկ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 250 մարդ, կա 60 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 90 աշակերտներ։

Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները բնիկներ էին,իսկ մի մասը գաղթել են հին Նախիջևանի բնակավայրերից։Գյուղի անվանկոչության վերաբերյալ կա երկու վարկած․ մեկը Նախիջևանի բնակիչների մողմից անվանակոչվելն է,մյուսը 1729 թվականին Մխիթար Սպարապետի կողմից ասված <<նախ իևջանենք, հետո ճանապարհը շարունակենք(աճապարենք)>> խոսքից։

Կլիման մեղմ է տաք,կիսախոնավ:

Հիմնականում տարածվում է մուգ շականագույն,կարբոնատային ցեմենտացված և անտառային դարչնագույն կարբոնատային խճաքարային հողեր:

Գյուղի շրջակայքում հայտնաբերված են ոչ մետաղային օգտակար հանծոներից` կավ,ավազակավ,չոր խեժ,վիմագրական քար:

1988-1989 թվականները գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական կամա-վորական ջոկատ:1992 թվականին Արցախի ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի,Մարտակերտի,Քարվաճառի և Արցախի այլ բնակավայրերի ազատագրական մարտերին:

1992 հունիսի 12-ին գյւողը գրավվել է ազերիների կողմից և ազատագրվել 1992 թվականի սեպտեմբերի 4-ին:Գյուղի վաշտի հրամանատարն էր` Արամի Շուրայի Սարուխանյանը,ով արժանացել է ԼՂՀ-ի մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի(2002 թիվ):Արցախյան ազատամարտի ընթացքում գյուղի զոհվել է 14 ազատամարտիկ:

Գյուղի բնակիչները մասնակցել են նաև 1941-1945 թվակնների Հայրենական Մեծ պատերազմին,որի ընթացքում զոհվել է 106 նախիջևանիկցի:Նախիջևանիկ գյուղում են ծնվել Սարդարապատի ճակատամարտի հերոսներ,Սարդարապատի գլխավոր հրամանատար,ցարական գնդապետ,հետագայում գեներալ-լեյտենանտ Դանիել-Բեկ Փիրումյանը և նույն ճակատամարտում հինգերորդ հրաձգային հարվածային մա-հապարտների գնդի հրամանատար գնդապետ,հետագայում գեներալ-մայոռ Պողոս-Բեկ Փիրումյանը:Դանիել-Բեկ Փիրումյանը աքսորի է ենթարկվել բոլշևիկների կողմից և գնդակահարվել է 1921 թվականին,իսկ Պողոս-Բեկ Փիրումյանը իմա-նալով այդ մասին և խուսափելով աւյդ ճակատագրին արժանանալուց,Երևանի պուրակում ինքնասպան է եղել 1922 թվականին:Ընդհանրապես Փիրումյանները տվել են ռուսական կայսրության ր ԽՍՀՄ-ի հայտնի բարձրաստիճան հրամանա-տարներ որոնցից նշանավեր են Ռեմալ Փիրումովը և Վլադիմիր Փիրումովը (ԽՍՀՄ ռազմածովային զորքերի ծովակալ):Կոմունիստական կուսակցության նշանավոր գործիչ էր,Լենինի օգնական Վարսենիկ Փիրումյանը ներկայումս Մոսկայում է ապրում Դանիել-Բեկ Փիրումյանի ծոռը,քիկիկոս,գիտությունների թեկնածու Յուրի Փիրումյանը:

1995-1998 թվականները հետապատերազմյան շրջանի կոլտնտեսությունների ղեկավար է եղել Սերգեյ Արամի Միրզոյանը:1998 թվականին սեպտեմբերին համայնքի ղեկավար է ընտրվել է Միքայել Երվանդի Բաբայանը,2003 թվականի Արամի Շուրայի Սարուխանյանը,2005 թվականին Անատոլի Շիրին Սահակյանը, 2019 թվականի Սևակ Միքայելի Պետրոսյանը:

Գյուղի նշանավոր մարդկանցից են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը,որը Սարդարապատի,Բաշ Ապարանի հուշահամալիրների և բազմաթիվ հուշարձան աղբյուրների:Մերօրյան նշանավոր գործիրներից է Ասկերանի շրջանի զինկոմիսար Արծիվ Անդրանիկի Գաբրիելյանը,ոստիկանության պաշտոնաթող մայոռ Սամվել Գենրիխի Գաբրիելյանը,ռուսաստաբնակ վիրաբույժ Շահեն Նիկոլայի Դանիելյանը, կրթության ԼՂԻՄ նշանավոր գործիչ Սոկրատ Իսրաելյանը,ԱՀԿԳ նախարարության ավագ գիտաշխատող հոգեբանական գիտությունների թեկնածու Լուսինե Գաչայի Ղարախանյանը,ռուսաստանաբնակ մեծահարուստ բարերար,Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Հրանտի Քոչարյանը,ՀՀ-ում ապրող վիրաբույժ Գիրշա Գրիգորիի Իսրաելյանը:

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), հին գերեզմանոց թվագրվում է 9-13-րդ դարերում,Փիրումյանների գերեզմանոց 19-20-րդ դարեր,Մատուռ Նահատակ թվագրվում է 13-րդ դար,մատուռ Ղուլունց օջախ։

Հին գերեզմանոց թվագրվում է 9-13-րդ դարերում,գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան մասում և զբաղեցնում է 0,2 հա տարածք:Տապանաքարերը անմշակ կամ կիսամշակված են իսկ արձանագրություները դժվար են ընթերցվում:

<<Փիրումյանների գերեզմանոց>> թվագրվում է 19-20-րդ դարեր,տապանաքարերը հղկված են,պարումակում են ուշագրավ զարդաքանդակներ և արձանագրություններ Փիրումյանների տոհմի մասին:

Մատուռ <<Նահատակ>> թվագրվում է 13-րդ դարում:Մատուռը ավերվել է Արցախ-յան պատերազմի տարիներին,քանի որ տեղանքը բարձրադիր և կարևոր ռազմա-ստրատեգյական հենակետ էր:Հետապատերազմյան շրջանում վերակառուցվել է կոլտնտեսության նախագահ Սերոժա Միրզոյանի ջանքերով;

Մատուռ <<Ղուլունց օջախ>> միջնադարյան մատուռ է,որը նույնպես ավերվել է ազերիների կողմից:Պահպանվել է քարերից մի քանիսը որոնք այժմ իրար վրա շարված են և գյուղացիները այնտեղ մոմ են վառում և մատաղ անում:
Nearby cities:
Դիրքացույցները․   39°54'34"N   46°52'28"E