Եղնասարի վանք

Azerbaijan / Gence / Hacikand /
 եկեղեցի, archaeological site (en), monastery (en), listed building / architectural heritage (en), Armenian Apostolic church (en), historic ruins (en)

Եղնասարի վանք, Հայ առաքելական եկեղեցու վանք Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից[1] շուրջ 1,5 կմ հարավ՝ անտառի փեշին՝ հյուսիսահայաց մեղմաթեք սարալանջին։ Եղնասարի վանքի համալիրի կառույցներից մեծամասնությունը՝ եկեղեցի, միաբանական սենյակներ, դարպասը, հիմնականում վերբարվում են 17-րդ դարին, բայց հնավայրում պահպանված միջնադարյան խաչքարերի և եկեղեցու որմերում ագուցված ճարտարապետական առանձին բեկորները վկայում են, որ այդ շինությունների տեղում ավելի հնում եղել են պաշտամունքային կառույցներ։ Եղնասարի վանքի մասին մատենագրական համարյա ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Հայտնի է, որ, չնայած քաղաքական ծանր կացությանը, 18-րդ դարում Եղնասարի վանքում հաստատված էր միաբանություն և ստեղծվում էին ձեռագիր մատյաններ։ 15-րդ դարում գրված մի ձեռագիր 1744 թվականին նորոգվել է Եղնասարի վանքում։ Հիշատակարանում դրա վերաբերյալ կա հետևյալ տեքստը.

" Նորոգեցաւ դառն եւ դժնեա ժամանակիս, որ ոչ կարէ ոք պատմել նեղութիւն եւ սուգս... Արդ` եղեւ նորոգեալ ի դուռն անապատիս Եղնասարա, որում աստ բնակեալ եմք միաբան... "

Համեմատաբար առատ են 19-րդ դարին վերաբերող արխիվային վավերագրերը։ Դրանց շնորհիվ պարզվում է վանքի միակ եկեղեցու անունը և այլ մանրամասներ։ Հայտնի է, որ վանքը գործել է մինչև 19-րդ դարի սկզբները։

20-րդ դարի սկզբին վանքն էլ ավելի անխնամ ու անտեր վիճակում էր գտնվում, վանքում խոզեր էին պահում։ 19-րդ դարի վերջերին վերաբերող վանքի վիճակի նկարագրությունները համեմատելով (1988 թ.) դրության հետ, կարելի է ասել, որ այդ ընթացքում համալիրը համարյա անփոփոխ է մնացել, միայն նկատվում են նոր ժամանակների մի քանի փոքրածավալ ավերումներ՝ ակնհայտորեն գանձախուզության նպատակով։
Nearby cities:
Դիրքացույցները․   40°27'22"N   46°22'25"E
This article was last modified 4 years ago