Շոշ Գիւղ

Azerbaijan / Susa /
 Գյուղ  Add category

Շոշ , գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Բնակավայրը տեղակայված է Շուշի քաղաքից 4 կմ հարավ-արևելք` Կարկառ գետի աջափնյակում, Ասկերան շրջկենտրոնից՝ 26 կմ, իսկ Ստեփանակերտից` 8 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց:
Շոշն Արցախի բարբառում նշանակում է մատաղ ճյուղ, նաև ուռուցք, ցցվածք: Ավելի քան 4.5 հազար տարի առաջ Շոշ է կոչվել շրջապատից ներանձնացած սեղանանման այն բարձրավանդակը, որի վրա 1752 թվականին կառուցվել է Շուշի բնակավայրը, քաղաք է դարձել 1840 թվականին : Շուշի տեղանունը նույն Շոշ անվան ձևափոխությունն է: Քաղաքն իր անվանումը ստացել է բարձրավանդակի անունից: Գյուղի մյուս անուններից է «Թափանգրադը»։ Շոշեցիները շատ մաքուր են մաքրում թափանը, դրա համար էլ գյուղը ստացել է և այս անվանումը։ Գյուղի պատմությունն սկսվում է 13-14-րդ դարերում
Գյուղի առաջին բնակիչները եկել են Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանից: Նրանք սկզբում ապրել են վրաններում և գետնափոր տնակներում: Գաղթականներից ոմանք եղել են արհեստավորներ` կոշկակար, թիթեղագործ, ոսկերիչ, պայտառ, երկաթագործ, փայտագործ, իսկ ոմանք էլ զբաղվել են այգեգործությամբ, հողագործությամբ և անասնապահությամբ: Մինչև առաջին եկեղեցու կառուցումը գյուղում կար 700 ծուխ, թե որքան է եղել բնակչության թիվը մինչև 19-րդ դարի սկիզբը հայտնի չէ: Հաջորդ տեղեկությունը, որ հայտնի է բնակչությանը թվի մասին, վերաբերվում է 19-րդ դարի 20-ական թվականներին, այն է 150 ծուխ:
Գյուղի հին գերեզմանատան տապանագրերում (13-17 դարեր) բազմիցս կրկնվում է «Շօշոյ» տեղանունը: Փաստորեն այստեղից կարող ենք հետևություն անել, որ գյուղը արդեն 13-րդ դարում անուն ուներ և բնակեցված է եղել ավելի վաղ: Շոշ գյուղում երկու եկեղեցիների առկայությունը վկայում է նրա բազմամարդության մասին: Գյուղում պահպանվել են 1458, 1651, 1655 և 1712 թվականների հայերեն վիմագիր արձանագրությունները, որոնք վկայել են գյուղում կյանքի անընդհատականության մասին: Երկու եկեղեցիներից մեկը գտնվում է հյուսիսային եզրի գերեզմանատան մեջ, ու հնում եղել են հին խաչքարեր և կենցաղային քանդակներով տապանաքարեր: Երկրորդ եկեղեցին գյուղամիջումն է (այժմ վերին թաղ): Անտաշ քարերով կառուցված այս եկեղեցին հայտնի է սուրբ Ստեփանոս անունով, մուտքը` հյուսիսից, որի ճակատաքարին կա վնասված մի արձանագրություն, որ դեռևս Մ. Բարխուդարյանցի ժամանակ դժվար ընթեռնելի է եղել[5]: Եկեղեցու հյուսիսային մուտքի վրա գրված է.
Փոքր ծոթով ու դա... հասայ քեւ Տէր. Ուտարք շինեցաք զՍուրբ Ամենափրկիչ եկեղեցիս յիշատակ հոգոց մերոց և ննջեցելոց ի հայրապետութեանտեարն Երեմիայի... և ի մերոցս նահանգի աթոռն, որ Ղույ (?) տէր Գրիգոր տէր Դաւիթ եպիսկոպոսաց. ես մեղաւոր... տէր Դաւիթ էրեցս պատճառ յիշ (ատակի) ի Տէր հանդերձ ԺԵ. Քահանայիս, զտէր Առաքել քահանայն յիշեցէք ի Տէր, թվ. ՌՃԴ. Էր, յաղաւթս յիշեցէք: Տէր Յիսուս Քրիստոս ողորմեա ննջեցելոցն:

Շոշ գյուղի տղաները իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախյան պատերազմին: 1990 թվականին կազմավորվում է Շոշի ջոկատը: Ջոկատի հրամանատար է նշանակվում Արգամ Հարությունյանը: Արդեն 1991 թվականին սեպտեմբերին ջոկատի անդամների թիվը անցնում էր 3 տասնյակից և սկսվում է ձևավորվել Շոշի վաշտը: Ջոկատի կազմավորման առաջին իսկ օրերից շոշեցի կամավորականները հսկում էին Փարամաքիի տեղամասը, որը անընդհատ ռմբակոծվում էր Ղուշչիլար թուրքաբնակ գյուղի կողմից: Այս օբյեկտը ադրբեջանական Ղուշչիլար գյուղի ելուզակներից պաշտպանելու նպատակով Շոշի պաշտպանության խորհուրդը կազմակերպում էր շուրջօրյա հերթապահություն: Ռոլետ Հարությունյանը ով զոհվեց պատերազմում, ամեն օր, վտանգելով կյանքը, իր մեքենայով հերթապահներին Շոշից հասցնում էր Փարմաքի:
Արցախյան ազատամարտն, որի հաղթանակին իրենց կյանքն են նվիրաբերել 30 շոշեցիներ:
Nearby cities:
Դիրքացույցները․   39°46'21"N   46°47'3"E
This article was last modified 1 year ago