Վարազաբուն

Azerbaijan / Xocali / Esgeran /
 Գյուղ  Add category

Վարազաբուն, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Նախկինում կոչվել է Արանզամին։ Գտնվում է Ասկերանից 11 կմ դեպի հարավ-արևելք, հեռու է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 29 կմ։ 1864 թվականին այստեղ կառուցվել է եկեղեցի, որն այժմ անմխիթար վիճակում է։ 1987 թվականին Վարազաբունում կար 45 տուն, 150 բնակիչ[2]։ 1932 թվականին կազմավորվել է Կոլտնտեսությունը։ Գյուղատնտեսության հիմնական ուղղությունները խաղողագործությունն ու հացահատիկի մշակությունն են։ Դպրոցը հիմնադրվել է 1875 թվականին, էլեկտրաֆիկացվել է 1959 թվականին։ Այս գյուղում են ծնվել են Խորհրդային Միության հերոսներ Գևորգ Հակոբյանը և Երեմ Դանիելյանը, վերջինիս պատվին ժամանակին արձան է կանգնեցվել, որը ադրբեջանական եռամսյա գերության ժամանակ ոչնչացրել են[3]։ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 97 մարդ, զոհվել է 59-ը։
Nearby cities:
Դիրքացույցները․   39°53'54"N   46°53'46"E
This article was last modified 5 years ago