Ուղտասար

Azerbaijan / Agdam /
 ruins (en), Գյուղ, ghost town (en)

Ուղտասար, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, հանրապետության արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 9 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 24 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 1087,53 հա տարածք, որից 714,33 հա գյուղատնտեսական նշանակության։ Ուղտասար համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետը։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր` «Կուչուն»։ 2015-ին Ուղտասար համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 201 մարդ, կա 40 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էին գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 34 աշակերտներ։ Ներկայումս համայնքն օկուպացված է ադրբեջանի կողմից։
Nearby cities:
Դիրքացույցները․   39°57'20"N   46°53'30"E
This article was last modified 3 years ago