Ջրական (Մեխակավան)

Azerbaijan / Cebrayil /
 քաղաք, ghost town (en)

Ջրական կամ Մեխակավան - բնակավայր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Հարևանությամբ գտնվում են Առաջամուղ և Առաքել (կամ Առաքյուլ) գյուղերը։ 2020 թվականի հոկտեմբերի 4֊ին Հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմի ժամանակ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ջրականի տարածքը պատմականորեն գտնվել է Արցախ նահանգի Մյուս Հաբանդ (միջնադարում՝ Բելուկան կամ Դիզակ) գավառի հարավում։ Բնակավայրի պատմական հայկական անվանումը, ինչպես նաև հայաթափման տարեթիվը, անհայտ են։ Ըստ Սամվել Կարապետյանի՝ բնակավայրը հավանաբար հայաթափ է եղել XVIII դարի սկզբներին։ 1855 թվականին գյուղն ուներ 250 թյուրքախոս շիա դավանանքի բնակիչներ, իսկ 1897 թվականին՝ 228 հայ, 186 թյուրքո-թաթար և 76 ռուս բնակիչներ։ Համաձայն Ռուսական կայսրության վարչական բաժանման՝ ընդգրկված էր Ջաբրայիլի գավառում։ XX դարի սկզբներին Ջաբրայիլի գավառի հողագործ տարրը հայերն ու փոքրաթիվ ռուս մոլոկաններն էին, իսկ թյուրքախոս մեծամասնությունը վարում էր քոչվորական կյանք։ Խորհրդային ժամանակաշրջանում Ջրականը զգալի զարգացում ապրեց որպես Ջաբրաիլի շրջանի կենտրոն։ 1950 թվականին այն ստացավ քաղաքատիպ ավանի, իսկ 1980 թվականին՝ քաղաքի կարգավիճակ։ 1989 թվականին քաղաքի բնակչության թիվը 6070 էր։ Ջրականն ազատագրվեց Արցախի Հանրապետության ուժերի կողմից 1993 թվականի օգոստոսի 23-ին։ 2020 թվականի հոկտեմբերին Ջրականն օկուպացվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ 2021 թվականի մարտին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի օկուպացիոն ուժերը ոչնչացրել են 2017 թվականին կառուցված Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Nearby cities:
Դիրքացույցները․   39°23'53"N   47°1'37"E