Բռնակոթ (գյուղ)

Armenia / Syunik / Brnakot /
 Գյուղ  Add category
 Upload a photo

Բռնակոթը գյուղ է Սյունիքի մարզում։ Գտնվում է Սիսիանից 7 կմ արևմուտք։ Գյուղը ունի 2,077 բնակիչ։ Սյունիքի նշանավոր մելիքական կենտրոններից է եղել։ Գյուղը հանրահայտ է ինչպես իր հուշարձաններով, եկեղեցիով, պատմությամբ, այնպես էլ իր նշանավոր գործիչներով։ Այստեղ է ծնվել մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցը, գյուղը տվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի 4 հերոսներ, բազմաթիվ գիտնականներ, մշակույթի եւ պետական գործիչներ։ Գյուղի մերձակայքում է Հովվի քար մեգալիթյան կառույցը։Բռնակոթը մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի կազմի մեջ և ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր հարկ։ Անվանել են նաև Բռնաուտ, Բրնաութ, Բռնակուտ, Մելիք Թանգու գյուղ։ Ըստ ժողովրդական ստուգաբանության գյուղի անունը առաջացել է Բուռն (բուռնեցիներ), Կոթ (կոթեցիներ) անունների միացումից։Եղել է Սյունիքի նշանավոր մելիքական կենտրոններից։ Գյուղը հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Հիշատակվում են 3 եկեղեցիներ՝ Սբ․ Գրիգոր (1704 թ․), Սբ․ Աստվածածին, իսկ III անունը անորոշ է։ Գյուղի շրջակայքում կան մի քանի հին գյուղատեղիներ՝ Կրո, Գյունեյ, Խաչեր, Քարայր։ Գյուղի մերձակայքում է Հովվի քար մեգալիթյան կառույցը։ Բռնակոթ գյուղում է ծնվել մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցը, Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգյանը, Հր. Ադոնցը, Հր. Քարամյանը, Սովետական Միության հերոսներ Սամսոն Մկրտումյանը, Լիպարիտ Իսրայելյանը։ Գյուղը տվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի 4 հերոսներ, Արցախյան պատերազմի մասնակից հերոս Վուրգ Ոսկանյանը, բազմաթիվ գիտնականներ, մշակույթի և պետական գործիչներ։
Nearby cities:
Դիրքացույցները․   39°29'54"N   45°58'33"E
This article was last modified 5 years ago