Տիգրանակերտ (Արցախ)

Azerbaijan / Agdam /
 mountain (en), hill (en)


www.youtube.com/watch?v=PENAfitgLsg

www.youtube.com/watch?v=6fkKlaY4qY8
Տիգրանակերտը հին հայկական, հելենիստական քաղաք է Լեռնային Ղարաբաղում, գտնվում է Մարդակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչենագետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում, հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, որը նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։
Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։
Nearby cities:
Դիրքացույցները․   40°4'52"N   46°53'25"E
This article was last modified 10 years ago