Մանազկերտ

Turkey / Mus / Malazgirt /
 town (en), district center (en)
 Upload a photo

Մանազկերտ, գյուղաքաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառում, Արածանիի միջին հոսանքում, ձախ ափին։
Եղել է Ապահունիք գավառի կենտրոնը, Մանավազյան նախարարների աթոռանիստը։
Մանազկերտի դաշտը պատված է հարթ, մի քանի շերտից բաղկացած սև քարերով։ Մատենագրության մեջ Մանազկերտը հիշատակված է որպես գյուղ, գյուղաքաղաք կամ բերդաքաղաք։
Հայկական հնագույն ավանդության համաձայն, մթա 2020 թվականին՝ Հայկ Նահապետի որդի Մանավազը հիմնադրել է Մանազկերտը և անվանել Մանավազակերտ, որը հետագայում կրճատ ձևով կոչվել է Մանազկերտ։ Ենթադրվում է նաև, որ Մանազկերտը Վանի առաջին թագավոր Արամեի նույն Արզաղկուն մայրաքաղաքն է՝ հիմնադրված մթա 9-րդ դարի առաջին կեսին։ Ենթադրվում է, որ Մանազկերտը հիմնադրել է ուրարտական Մենուա թագավորը (մթա մոտ 810-778)։
Այստեղ պահպանվել են Մենուայի սեպագիր մի քանի արձանագրություններ, որոնք զետեղված են ուրարտական արձանագրությունների ժողովածուներում։ Մինչև IV դ Մանազկերտին տիրել են Մանավազյանները։ Այս տոհմի բնաջնջումից հետո Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակը Մանազկերտը գավառով հանդերձ, պարգևել է Աղբիանոսյան տոհմին, որը Մանազկերտը դարձել է եպիսկոպոսանիստ քաղաք։ Բյուզանդական Հովհաննես Սկիլիցես պատմագիր (XI դ) հաղորդում է, որ Մանազկերտը եղել է ամենաամուր և անառիկ քաղաք ամբողջ Հայաստանում և ունեցել է սև քարից կառուցած եռաշար, աշտարակավոր ամրակուռ պարիսպներ՝ 5 դարպասներով։
XI-XIII դդ Մանազկերտը Շահ ի-Արմենների ամիրայության երկրորդ կենտրոնն էր և իր նշանակությամբ զիջում էր միայն աթոռանիստ Խլաթ քաղաքին։ Մանազկերտում զարգացած են եղել արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը։ Արածանիի հովտով ու Մանազկերտի դաշտով անցող ճանապարհով այն կապված էր Հայաստանի մի շարք քաղաքների հետ։
968-ին բյուզանդական զորքը գրավել է Մանազկերտը։ 1000-ին Վասիլ կայսրը այն նվիրել է Արծրունի իշխաններին։ 1054-ին Մանազկերտի վրա են հարձակվել սելջուկները՝ սուլթան Տուղրիլի գլխավորությամբ։ Մանազկերտի կայազորն ու բնակիչները, Վասակ իշխանի ղեկավարությամբ, սելջուկյան զորքին հարկադրել են նահանջել։ Հյուսիսային Հայաստանը ամբողջապես գրավելով՝ սելջուկյան զորքերը 1071-ի օգոստոսի 10-ին Մանազկերտում ընդհարվել են բյուզանդական, հայկական և այլ զորքերի հետ, սելջուկներն ավերել, կողոպտել եմ Մանազկերտը, սրի մատնել բնակչությանը, որից հետո քաղաքը շարունակ անկում է ապրել՝ աստիճանաբար վերածվել սովորական գյուղաքաղաքի։
1915-ին ունեցել է 5000 բնակիչ, մեծ մասամբ՝ հայեր, որոնք զբաղվել են հացահատիկի մշակությամբ, մասամբ՝ առևտրով և արհեստագործությամբ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերածվել է անշուք գյուղի։ 1915-ի Մեծ եղեռնից հետո Մանազկերտի հայ բնակչությունը ևս ենթարկվեց կոտորածների ու տեղահանման, և այնտեղ դադարեց հայկական կյանքը։
Nearby cities:
Դիրքացույցները․   39°8'15"N   42°32'1"E
This article was last modified 9 years ago