Շամքոր
Azerbaijan /
Semkir /
World
/ Azerbaijan
/ Semkir
/ Semkir
/ Ադրբեջան
քաղաք
Add category
Շամքոր, Շամխոր, Աննենֆելդ, Մորուլ, Şəmkir (ադրբ.՝՝ Շեմքիր)- քաղաք ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հյուսիսարևմտյան մասում։
Շամքորը հայտնի է 5-րդ դարից։ Պատմականորեն այն գտնվում էր Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Գարդման գավառի կազմում։ Թեև Շամքորը ի սկզբանե հայաբնակ քաղաք էր (և մնաց այդպիսին մինչև ուշ միջնադար), պատմության ընթացքում այն բազմիցս ասպատակվել է սկյութների, ալանների և այլ լեռնցիների կողմից, որոնց մի մասը բնակություն էր հաստատել քաղաքում կամ հարակից տարածքներում։ Արաբական արշավանքի ժամանակ, 652 թ. Շամքորը գրավեցին արաբները. քաղաքը հայտնվեց Շադդադյանների արաբական տիրապետության ներքո։ 1195 թվականին հայ-վրացական միացյալ բանակը՝ Զաքարյաններ և Վահրամյաններ իշխանների հրամանատարության ներքո, ազատագրեց Շամխորը։ Քաղաքը միացվեց Գագի Վահրամյանների (Վահրամյան-Գագեցի) հայոց իշխանությանը։ Շամխորում տեղակայվեց Վահրամյանների իշխանության մաքսատուն-կամուրջը, որը հայտնի է Դրունք Հայոց անվանմամբ։ Շամքորը մնաց Վահրամյանների իշխանության կազմում մինչև թաթար-մոնղոլների 13-րդ դարի ավերիչ արշավանքները Հայքի վրա։ Թաթար-մոնղոլների կոտորածից ու թալանից հետո, Շամխորը կորցրեց իր նախկին փառքը և դարձավ պրովինցիալ ավան։ 1826 թվականին տեղի ունեցած Շամխորի ճակատամարտում, որը գլխավորում էր ռուսական բանակի հայազգի գեներալ Վ. Մադաթովը, իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայկական աշխարհազորային ջոկատները։ Ըստ 1989 թվականի համամիութենական մարդահաշվի՝ Շամքորում ապրում էր 27917 մարդ, իսկ 2008 թվականին՝ 37773։

Wikipedia article: http://hy.wikipedia.org/wiki/Շամքոր
Nearby cities:
Դիրքացույցները․ 40°49'47"N 46°1'13"E