Խուդաֆերինի կամուրջներ

Azerbaijan / Zengilan / Mincivan /
 կամուրջ, historic landmark (en)

Խուդաֆերինի կամուրջներից մեկի մասին առաջին գրավոր հիշատակումը պատկանում է իրանցի պատմաբան և աշխարհագրագետ Համդալահու Ղազվինիին։ Ըստ նրա «Խուդա Աֆերին» կամուրջը կառուցվել է Հիջրայի 15 թ-ին` Քա 636 թ. Արաբ հրամանատար Բաքր իբն Համդալլահի կողմից։ Հայտնի է, որ 643—644 տեղի է ունենում արաբական զորքերի արշավանքը հարավային Այսրկովկաս։ Սակայն ժամանակակից պատմաբանները երկմտում են, որ արաբները ընդունակ էին միաժամանակ պատերազմ վարել և կամուրջ կառուցել։ Ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ Ղազվինին ի նկատի ուներ արաբական զորքերի բնական ժայռերով ջրանցումը Արաքս գետով։ Այդ պատճառով 15-կամարանոց կամուրջի կառուցումը վերագրվում է ավելի ուշ շրջանի` 15-րդ դարին։
Nearby cities:
Դիրքացույցները․   39°9'2"N   46°56'24"E
This article was last modified 13 years ago