Ղազանչեցոց թաղի հայկական գերեզմանատուն (Շուշի)

Azerbaijan / Susa / Շուշի
 գերեզմանոց, destroyed (en)

Caucasus Heritage Watch-ը հաղորդում է, որ Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Շուշիի մեկ այլ հայկական գերեզմանատուն: «Հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի հայկական մեկ այլ գերեզմանատուն վնասվել է: Բուլդոզերները, ըստ երևույթին, աղբի կույտեր են թափել հին Ղազանչեցոց գերեզմանատուն (տաճարից հարավ-արևելք)՝ վտանգի տակ դնելով արդեն իսկ մասնատված գերեզմանաքարերը»: Նշվում է, որ գերեզմանատունը մեծ վնաս է կրել խորհրդային տարիներին։ 1990-ականներին մնացել էր 45 տապանաքար։ Սա վեցերորդ հայկական գերեզմանոցն է, որը տուժում է 2020 թվականի նոյեմբերից՝ Մեծ Թաղերի և Սղնախի ավերումից, Վազգենաշենի մերձակայքում գտնվող գերեզմանատանը և Հյուսիսային և Երևանի դարպասների Շուշիի գերեզմանատներին վնասելուց հետո։
Nearby cities:
Դիրքացույցները․   39°45'22"N   46°44'56"E
This article was last modified 6 ամիս առաջ