Գեղամա լեռներ
Armenia /
Shirak /
Sarnaghbyur /
World
/ Armenia
/ Shirak
/ Sarnaghbyur
invisible (en), mountain range (en)

Գեղամա լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում։ Ունի հրաբխային ծագում։ Ձգվում է մոտավորապես միջօրեականի ուղղությամբ։ Լեռնաշղթան կենտրոնական մասում բարձրացած հիմքով լեռնավահան է, մոտ 65 կմ երկարությամբ և 35 կմ լայնությամբ[1], որի վրա շարված են բազմաթիվ հրաբխային կոներ, այդ թվում ամենաբարձր գագաթ Աժդահակը՝ 3597,3 մ բարձրությամբ ինչպես նաև Սևկատարը 3225,1մ, Սպիտակասարը 3555,7 մ, Նազելին 3312 մ, Վիշապասարը 3157,7 մ, Եռակատարը 2589,6 մ, Գեղասարը (Փոքր Սպիտակասար, Փոքր Աղդաղ) 3443 մ, Ծաղկավետը 3076 մ, Մանկունքը (Մանկուվ) 2932.1 մ։ Հաճախ Գեղամա լեռնաշղթայի մեջ են մտցվում նաև Հատիս 2529,4 մ, Գութանասար 2299,6 մ, Մենակսար 2399,4 մ, Մեծ Լճասար 2393,8 մ, Փոքր Լճասար 2334,2 մ, Արմաղան 2829,1 մ և այլ հրաբխային լեռնագագաթներ, որոնք բավական հեռու են տեղադրված բուն լեռնաշղթայից։ Գեղամա լեռնաշղթայից դեպի արևմուտք է ձգվում Ողջաբերդի լեռնաբազուկը։ Գեղամա լեռնաշղթայում կան մի շարք լեռնային ոչ մեծ լճեր, այդ թվում խառնարանային։ Լճերից մեկը Աժդահակ լեռան խառնարանում է, որը սնուցվում է ձնհալով։ Գեղամա լեռնաշղթայում կարելի է հանդիպել թռչունների մոտ 250 տեսակ, ինչը կազմում է Հայաստանում հանդիպող թռչնատեսակների 70%։ Լեռնաշղթայի հարավային լանջերի որոշ հատվածներ մտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի մեջ։
Nearby cities:
Դիրքացույցները․ 40°5'39"N 45°1'35"E
- Զանգեզուրի լեռնաշղթալեռներ 59 կմ
- Մռավսար լեռներ 76 կմ
- Խոյի եղջուր լեռներ 87 կմ
- Օխտնաղբյուր լեռներ 116 կմ
- Կարմիր Բլուրք լեռներ 142 կմ
- Արեգա լեռ 143 կմ
- Քարագլուխի լեռներ 149 կմ
- Որթվատ լեռ 160 կմ
- Մարտունի լեռնաշղթա 177 կմ
- Կոջաշենի լեռներ 177 կմ
- Սպիտակասար 9 կմ
- Մշակնոց (լեռնագագաթ) 13 կմ
- «Արմաղան» հրաբուխ 16 կմ
- «Խոսրովի անտառ» պետական արգելոց 17 կմ
- Արարատի տարածաշրջան 20 կմ
- Մարտունու տարածաշրջան 22 կմ
- Արարատի մարզ 31 կմ
- Սևանա լիճ 40 կմ
- Եղեգնաձորի տարածաշրջան 42 կմ
- Վայոց Ձորի մարզ 52 կմ