Գուգլակ (բերդ)

Turkey / Adana / Pozanti /
 ruins (en), christianity (en), ruined castle (en), archaeological site (en), fortification (en), interesting place (en), historic ruins (en)

Գուգլակ, Կուկլակ, բերդ Հայկական Կիլիկիայում, Կիլիկյան լեռնանցքում։

Գուգլակ պաշտպանում էր լեռնանցքը, որը 11-14-րդ դարերին կոչվել է բերդի անունով՝ «Կապանն Կուկլակայ»։ Կիլիկիայի հայկական պետության կազմում եղել է սահմանային չորս մեծ իշխանություններից մեկի (կոչվել է Գուգլակի անունով) գահանիստը։ Գուգլակով էր անցնում Եվրոպայից դեպի Կիլիկիա և Արևելք տանող առևտրաուղին, ուստի, բերդում կար մաքսատուն։ Գուգլակում արդյունահանվել է ոսկի, արծաթ, պղինձ, եղել է ձուլարան։ Գուգլակ բերդը, բացառությամբ արևմտյան կողմի, որը կառուցապատված էր հզոր պարսպով, շրջապատված էր անդնդախոր կիրճերով։ Բերդի երկարությունը եղել է 300, լայնությունը՝ 100 քայլ։ Բոլորաձև աշտարակներով պարսպի մի մասը եղել է սրբատաշ քարից։ Բերդի ներսում ևս եղել են աշտարականման ամրություններ։ Ամենամեծ աշտարակը Գուգլակի արևմտյան կողմում էր, կային գետնափոր բնակարաններ, սյունազարդ գավիթ, վիմափոր ջրամբարներ, մթերանոցներ։ Գուգլակի քարաժայռից ցածր էր իջնում հսկայական սանդուղքը՝ մոտ 60 աստիճաններ։
Nearby cities:
Դիրքացույցները․   37°16'15"N   34°47'25"E
This article was last modified 3 years ago