Այնթափ

Turkey / Gaziantep /
 քաղաք, capital city of state/province/region (en)

Այնթափ - քաղաք է Կիլիկյան Հայաստանի արևելքում, այժմյան Թուրքիայի հարավում, թուրքական հնչունաբանությանը համապատասխանեցնելու նպատակով, Մեծ Եղեռնից հետո թուրքերն այն վերանվանել են Գազիանթեպ, այժմ այն ույնանուն մարզի կենտրոնն է։ Գտնվում է Եփրատի վտակ Սաջուրի ափին, ծովի մակերևույթից 850 մետր բարձրության վրա։ Քաղաքը կառուցված է պտղատու այգիներով շրջապատված երեք բլուրների վրա։ Երկաթուղային հանգույց է։ Կան տեքստիլ, կաշվե իրերի, սպիրտ-օղու և օճառի արտադրության ձեռնարկություններ։ Այնթապը եղել է հին բնակավայր, սակայն աղբյուրներում հիշատակվում է 10-րդ դարից։ Խաչակիրների օրոք մտնում էր Եդեսիայի կոմսության մեջ։ 1266 թվականին Կիլիկիայի Հայոց Հեթում Ա թագավորը երկու անգամ արշավեց Այնթապի վրա, բայց չկարողացավ գրավել։ 13–14-րդ դարերում գտնվում էր եգիպտական սուլթանների գերիշխանության տակ։ 1404 թվականին Այնթապը ավերեցին Լենկթեմուրի զորքերը։ 1516 թվականին Այնթապ ընկավ թուրքերի ձեռքը։ 18-րդ դարում Այնթապի շուրջը գտնվող հարյուրից ավելի գյուղեր ամբողջովին հայաբնակ են եղել։ Հետագայում օսմանյան պետությունը այդտեղ բնակեցրել է քրդեր, հայերին բռնի կերպով դարձրել թրքախոս։ Այնթապի վիլայեթում կիսավեր ն կանգուն վիճակում պահպանվել են հայկական բազմաթիվ հնություններ՝ եկեղեցիներ, վանքեր, բերդեր։ 20-րդ դարի սկզբներին Այնթապ ուներ 50 հազար բնակիչ, այդ թվում՝ մոտ 20 հազար հայ։ այերն զբաղվում էին առևտրով և արհեստներով՝ մետաղամշակությամբ, ոսկերչությամբ, քարգործությամբ։ Հին ու տարածված արհեստ էր ոստայնանկությունը՝ հյուսվածքեղեն պատրաստելը։ Զարգացած էր ներկարարությունը և դրոշմազարդումը (դաջածո, տպածո)։ Այնթապը հայտնի էր նաև բրդյա գործվածքներով, գորգարծությամբ։ Կարպետագործությունը հասել էր արվեստի բարձրության։ Այնթապը առանձնապես աչքի էր ընկնում ասեղնագործությամբ, որը կրում էր քաղաքի անունը։ Այն հայկական ասեղնագործական արվեստի ամենանուրբ ճյուղն էր։ Այնթապում ասեղնագործում էին սեղանի ծաղկազարդ սփռոցներ, ծածկոցներ, բարձի երեսներ, թաշկինակներ, կարովի ժանյակներ (օյա), որոնցով զարդարում էին գլխաշորերը, հագուստը և բնակարանի փափուկ կահույքը։ Թուրքական կառավարության կազմակերպած ջարդերից հետո եվրոպական մի շարք երկրներից այդ վայրերն են եկել բողոքական միսիոներներ։ Կրոնական գործունեությունից բացի նրանք խրախուսել են հայկական ասեղնագործության տեղական ճյուղերը, որոնց արտադրանքը արտահանել են Եվրոպայի և Ամերիկայի շուկաները։ Այնթապում կար 6 հայկական եկեղեցի, որոնցից Սուրբ Աստվածածին մայր եկեղեցին կառուցվել է 1873-1893 թվականներին, ճարտարապետ Սարգիս Բալյանի կողմից։ Քաղաքում կային 17 վարժարան (Վարդանյան, Ներսեսյան, Հայկանուշյան և այլն) և զանազան մշակութային ընկերություններ (Վարդանյան, Այդինյան և այլն)։ Հայ երեխաները հաճախում էին նաև ամերիկյան միսիոներների հիմնադրած «Կեդրոնական Թուրքիո կոլեջը» և օրիորդաց ուսումնարանը։ 1886 թվականին Վարդանյան վարժարանում հրատարակվել է «Մենտոր» անունով հայատառ թուրքերեն կիսամսյա հանդեսը, ոյւ տպագրվել է Կոստանդնուպոլսում։ 1912-1915 թվականին գործել է Կիլիկյան ճեմարանը՝ գիշերօթիկ և ցերեկային բաժիններով։ Ազգային ճնշումների և բռնությունների հետևանքով Այնթապի հայերի մեծ մասը հայերեն չէր խոսում, սակայն 19-րդ դարի վերջին, հայ մշակութային ընկերությունների և առանձին բարերարների հիմնադրած հայկական դպրոցների շնորհիվ, հայերենը նորից խոսակցական լեզու դարձավ հայ ընտանիքներում։ 1915 թվականին թուրք ջարդարարները տեղահան արեցին Այնթապի բազմահազար հայերին և քշեցին Դեր Էլ-Զորի անապատը։ Թուրքիայի պարտությունից հետո տեղահանված հայերի բեկորները վերադարձան հայրենի քաղաքը։ Թուրքերը նորից հարձակվեցին Այնթապի վրա։ Հայերը 314 օր (1920 թվականի ապրիլի 1-ից մինչև 1921 թվականիի փետրվարի 8) հերոսական ինքնապաշտպանական կռիվներ մղեցին թուրք ջարդարարների դեմ։ Սակայն ֆրանսիացիները լքեցին հայերին և հեռացան Կիլիկիայից։ Վախենալով թուրքերի հետագա վրեժխնդրությունից՝ Այնթապի հայերը տարագիր եղան և բնակություն հաստատեցին Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ–ում։ Տարագիր այնթապցիների մի մասը հետագայում հայրենադարձվեց Սովետական Հայաստան։ ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության 1970 թվականի սեպտեմբերի 10–ի հրամանագրով Այնթապ է վերանվանվել ՀԽՍՀ Մասիսի շրջանի Թազագյուղ բնակավայրը։
Nearby cities:
Դիրքացույցները․   37°4'21"N   37°21'53"E
  •  99 կմ
  •  124 կմ
  •  171 կմ
  •  201 կմ
  •  237 կմ
  •  262 կմ
  •  273 կմ
  •  276 կմ
  •  310 կմ
  •  374 կմ