Նարեկավանք (Նարեկ (Narek))

Turkey / Van / Gevas / Նարեկ (Narek)
 եկեղեցի, ruins (en), draw only border (en), Armenian Apostolic church (en), place of worship (en)

Նարեկավանք, 10-րդ դարի հայկական վանական համալիր էր պատմական Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառում՝ Վանա լճի հարավ արևելյան ափին, Նարեկ գյուղում[1]։ Այստեղ է սովորել Գրիգոր Նարեկացին։

Վանքի հիմնադրման շարժառիթ են դարձել Բյուզանդիայի Ռոմանոս կայսրի կրոնական հալածանքները, որոնց պատճառով հայ վանականները Բյուզանդիայից փախել և Հայաստանում են ապաստանել ու հիմնել Նարեկավանքը։

Aquote1.png յայսմ ժամանակիս, շինեցաւ Նարեկ ի Ռշտունեաց գաւառին նոյն կարգաւորութեամբ, բազմազարդ պաշտօնապայծառ երգեցողովք եւ գրական գիտողօք։
- Ասողիկ
Aquote2.png

Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ Սանդուխտն է, որը եռախորան, արևելյան կողմում զույգ ավադատներով, արմ. կամարակապ խորշերով, արտաքուստ ուղղանկյուն կառույց է՝ ութանիստ թմբուկով և բրգաձև վեղարով գմբեթով։

Ըստ ավանդույթի խորանում է գտնվում Սուրբ Սանդուխտի գերեզմանը։

Եկեղեցուն արևելյան կից Գրիգոր Նարեկացու գմբեթավոր մատուռ դամբարանն է, իսկ հրվ. մեկ զույգ որմնամույթերով, պայտաձև և Ավագ խորանով գմբեթավոր դահլիճի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Նարեկավանքը զարթոնք է ապրել Անանիա Նարեկացու, ավելի ուշ Գրիգոր Նարեկացու վանահայրության տարիներին։ Անանիա Նարեկացու ջանքներվ վանքում հիմնվել է դպրոց, բազմաթիվ ձեռագրեր են ծնունդ առել այնտեղ, որոնցից մեզ են հասել 1069 թվականին գրված Ավետարանը։

1707 թվականին Մինաս վարդապետ Ղախանեցին հիմնովին նորոգել է վանքը, իսկ 1787 թվականին վանահայր Բարսեղ վարդապետը եկեղեցիներին արևելյան կից կառուցել է ուղղանկյուն, քառամույթ, ընդարձակ գավիթ, ուր թաղվել է Անանիա Նարեկացին։

1812 թվականին գավթի արմ. մուտքի առաջ կառուցվել է եռահարկ զանգակատուն։ 1843 թվականին բոլոր գմբեթները նորոգվել են, իսկ 1858 թվականին վանքն ամբողջովին բարեկարգվել է։ 1884 թվականին Արիստակես վարդապետը վանքում վարժարան է բացել, իսկ 1901 թվականին՝ որբանոց վարժարան։

Նարեկավանքից 2 կմ հեռու սրբավայր համարվող այն քարայրն է, ուր Գրիգոր Նարեկացին է ճգնել։

1915 թվականին Հայոց Ցեղասպանության ժամանակ Նարեկավանքն ավերվել է հիմնովին։
Ներկայումս Նարեկ գյուղը քրդաբնակ է, կոչվում է Եմիշլըկ։ Նարեկավանքի բեկորները, որոնք պահպանել են նախշազարդերի ու հայատառ արձանագրությունների հատվածներ լայնորեն օգտագուրծվել են տեղի բնակչության կողմից իրենց տների ու խրճիթների շինարարության ժամանակ։ Եմիշլիկում գրեթե ամեն տան պատերի վրա երևում են Նարեկավանքի մասունքները։
Վանքի տեղը հիմա կանցնած է մզկիթ։
Nearby cities:
Դիրքացույցները․   38°17'47"N   42°55'41"E
This article was last modified 3 years ago