Խծկոնք վանք

Armenia / Armavir / Aragats /
 ruins (en), պատմական, archaeological site (en), monastery (en), destroyed (en), draw only border (en), Armenian Apostolic church (en)

Խծկոնք վանք, համարյա ոչնչացված հայկական վանական համալիր Անիից հարավ։

Այս գեղեցիկ վանքը, որը թուրքերեն հայտնի է որպես Բեշքիլիսե (Հինգ եկեղեցի), գտնվում է Անիից 25 կմ հարավ-արևմուտք։ Կառուցվել է Դիգոր (հին անունը՝ Տեկոր) գավառի կենտրոնին մոտ գտնվող հարթավայրում՝ երեք ժայռի ծերպերի վրա։ Վանքն ընդհանուր առմամբ ունի հինգ եկեղեցի, որոնք բոլորը գմբեթ ունեն և կառուցված են սրբատաշ քարերից։ Դրանք Սուրբ Կարապետ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիներն են։ Մեր օրեր հասել է միայն Սուրբ Սարգիս եկեղեցին։

Չկա որևէ արձանագրություն, որը կվկայի եկեղեցիների և վանքի հիմնադրման ու շինարարության մասին։ Վանքը 13-րդ դարում մոնղոլական արշավանքներից հետո լքվել է։ 1878 թ., երբ Կարսի մարզն անցել է ռուսական ղեկավարությանը, Բեշքիլիսեն վերադրաձվել է հայոց եկեղեցուն։

Շենքերը վերանորոգվել են, և վանքը կրկին բացվել է ծիսական արարողության համար։ Վանականների և ուխտավորների համար օթևանելու հնարավորություն է ստեղծվել։ Սրանք կառուցվել են ամենամեծ ելուստի եզրին՝ ստորին հովտով անցնող գետի կողքին, ինչպես նաև՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հյուսիս-արևելքում։ 1989 թ. Սուրբ Սարգիս եկեղեցին երկրաշարժից մեծ վնաս է կրել։ Կառույցի բետոնե հիմքը մասերի է բաժանվել, և եկեղեցին այժմ կործանման եզրին է։
Nearby cities:
Դիրքացույցները․   40°22'50"N   43°22'36"E
This article was last modified 8 years ago