Սուլուխի կամուրջ

Turkey / Mus /
 interesting place (en), road bridge (en), stone bridge (en)

Սուլուխ կամուրջ, կամուրջ Արածանի գետի վրա, Մուշ - Խնուս ճանապարհին, Սուլուխ գյուղի մոտ։ Այն կառուցվել է 867 թվականին Սուլուխ անունով մի հայի կողմից։ Կամուրջն ունի 190 մետր երկարություն և կառուցված է 12 կամարների վրա։ 1907 թվականի մայիսի 27-ին Սուլուխ կամրջի մոտ է զոհվել հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի, ՀՅԴ անդամ Գևորգ Չաուշը։ Տարիներ շարունակ հայերը, ինչպես Արևմտյան Հայաստանից, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից, այցելելով Մուշ, պարտադիր կերպով իրենց հարգանքի տուրքն էին մատուցում հերոսին՝ այցելելով նրա նահատակման վայր՝ Սուլուխ կամուրջ, ինչը դուր չէր գալիս Թուրքիայի ղեկավարությանը, և 1996 թվականին թուրքերը պայթեցրին Սուլուխ կամուրջը։ Կամրջի երեք կամարը ամբողջությամբ փլվեց, և կամուրջը դարձավ անանցանելի։ Մուշ քաղաքի հայ համայնքը միանգամից արձագանքեց այս ոճրագործությանը։ Արմեն Գալստյանի գլխավորությամբ Մուշի հայերը մի քանի անգամ նամակով դիմեցին Եվրոխորհրդին, և վերջապես 2009 թվականին Սուլուխ կամրջի փլված երեք կամարը վերակառուցվեց։

www.youtube.com/watch?v=APmuG8_Dzjs
Nearby cities:
Դիրքացույցները․   38°51'45"N   41°30'45"E
This article was last modified 3 years ago