Մշո դաշտ

Turkey / Mus /
 meadow (en), plain (en), do not draw title (en)

Մշո դաշտ, Մուշի դաշտ, Տարոնի դաշտ գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Արածանիի միջին հոսանքում, զբաղեցնում է Մեծ Հայքի Տարոն նահանգի մի մասը։

Մշո դաշտը ալիքավոր մակերևույթով աստիճանաձև իջվանք է Հայկական Տավրոսի համակարգում։ Երկարությունը մոտ 65 կմ է։ Գտնվում է 1200-1500 մ բարձրության վրա։ Հիմքում օլիգոցեն-միոցենի ծալքավոր կրաքարամերգելային գոյացություններ են՝ ծածկված անթրոպոգենի լճագետային և ալյուվիալ նստվածքներով։ Մշո դաշտով է հոսում Արածանին՝ ընդունելով Մեղրագետը։ Կլիման ցամաքային է, հունվարին միջին 0-ից մինչև 4 °C աստիճան է, հուլիսինը 24-26 °C։ Բնորոշ է տափաստանային բուսածածկույթով։ Գետահովիտներում և նախալեռնային ձորակներում հանդիպում են նոսր անտառներ և թփուտներ։ Մշո դաշտում բնակվող հայերը զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։ Մշո դաշտը Արևմտյան Հայաստանի խիտ բնակեցված և արգավանդ շրջաններց էր[2]։
Nearby cities:
Դիրքացույցները․   38°46'16"N   41°34'44"E

Comments

  • Մըր Մշո դաշտ շեն դրախտ էր։ Ա՜խ Մշեցին շատ բեբախտ էր։ Վաթանեն հեռու գգաղթեր։ Մու՜շ Մու՜շ, անուշ։ Զ՛իմ հայրենիք։ Քըզի զավթերին վայրենիք։ Եփ Կոփա հանդ հագավ գարուն։ Արև քիսավ Սիփան սարուն։ Մըր Մուրադ գետ հագավ արյուն։ Մու՜շ Մու՜շ, անուշ։ Զ՛իմ հայրենիք։ Քըզի զավթերին վայրենիք։ Սուրբ Կարապետ զ՛հախ դատ էնե։ Թրքի աշխարք դժոխք շինե։ Մրր շեն դրախտ մըզնով էնե։ Մու՜շ Մու՜շ, անուշ։ Զ՛իմ հայրենիք։ Քըզի զավթերին վայրենիք։ Էլման դարձի մըզի տանիք։
This article was last modified 2 years ago