Արարատյան դաշտ

Armenia / Ararat / Ranchpar /
 valley (en), plain (en), invisible (en), draw only border (en), green area (en)

Արարատյան դաշտ, Այրարատ, Այրարատյան դաշտ, Արարատ, Արաքսենուս կաշպուս, Արաքսի հովիտ, Դաշտն Այարատյան, Դաշտն Արայի, Երասխի հովիտ, Մերձարաքսյան դաշտ, Տափերական դաշտ, Արարատյան գոգավորության տափարակ հատակ է՝ լցված լճագետային, հեղեղաբերուկ նստվածքներով և լավաներով։ Ձգված է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ուղղությամբ Արաքս գետի հոսանքի երկայնքով, ունի եռանկյունու ձև։ Հայկական լեռնաշխարհի ընդարձակ հարթավայրերից մեկը՝ Միջին Արաքսյան գոգավորության ցածրադիր մասը (բարձրությունը՝ 800-1000 մ)։ Հայաստանին պատկանում է ձախափյա մասը։ Արարատյան դաշտը հանդիսացել է հայ պետականության օրրանը, երկրի տնտեսական և քաղաքական հզորության կենտրոնը։ Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա (մ.թ.ա. 786 - 764) տիրեց Արարատյան դաշտին՝ հիմնելով Էրեբունին (տես Արին-Բերդ)։ Մ.թ.ա. VI դարի սկզբներից Արարատյան դաշտը մտել է հնագույն հայկական թագավորության՝ Երվանդունիների պետության կազմի մեջ, իսկ 520 թվականից հետո նվաճվել է Իրանի Դարեհ Ա Վշտասպյան թագավորի կողմից և մտել Իրանի 18-րդ սատրապության կազմի մեջ։ Մ.թ.ա. 330-ական թվականներին Արարատյան դաշտին վերստին տիրել են Երվանդունիները, իսկ մ.թ.ա. 189 թվականից՝ Արտաշեսյանները։ 66 թվականից հետո Արարատյան դաշտը մտել է Հայոց Արշակունի թագավորության կազմի մեջ։ 8-րդ դարի սկզբից Արարատյան դաշտին տիրել է արաբական խալիֆայությունը, և այն մտել է Արմինիա վարչական միավորի մեջ, իսկ IX դարի վերջերից Արարատյան դաշտը մտել է Բագրատունիների Հայոց թագավորության կազմի մեջ։ XI դարից Արարատյան դաշտը նվաճել են սելջուկները, իսկ XIII դարում մոնղոլ-թաթարները։ 1502 թվականից Արարատյան դաշտը մտել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ՝ հարակից շրջանների հետ դաոնալով առանձին կուսակալություն (խանություն) Երևան կենտրոնով։ 1827 թվականիի ապրիլից ռուսական զորքերը մտան Արարատյան դաշտ և հայերի համագործակցությամբ գրավեցին Երևանի խանությունը՝ հերոսաբար մարտնչելով պարսից զորքի դեմ։ 1827 թվականի օգոստոսի 7-ին Օշականի մոտ կատաղի ճակատամարտ է տեղի ունեցել կողմերի միջև։ 1828 թվականի փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրով Արարատյան դաշտը անցել է Ռուսաստանին՝ մտնելով Հայկական մարզի, իսկ 1840 թվականից՝ Երևանի գավառի մեջ։ 1849 թվականի հուլիսից Արարատյան դաշտը մտել է Երևանի նահանգի մեջ։ 1918 թվականի մայիսին Արարատյան դաշտում տեղի է ունեցել Սարդարապատի հերոսամարտը, որը բախտորոշ դեր խաղաց հայ ժողովրդի կյանքում։ Այստեղ են հիմնվել Երվանդաշատ, Արտաշատ, Արմավիր, Վաղարշապատ, Դվին մայրաքաղաքները։ Արարատյան դաշտում է գտնվում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը։ Արարատյան դաշտը մարդու ծագման օրրաններից է։ Արարատյան գոգահովտում Արտենի լեռան և Արզնի քաղաքի շրջակայքում հայտնաբերվել են հին ու նոր քարի դարաշրջանի գործիքներ և անթրոպոգենի սառցապատման ժամանակաշրջանի կենդանիների (տրոգոնթերյան փղի, ռնգեղջյուրի, վայրի ձիու, ուղտի, ցուլի և եղջերուի) ոսկորներ, Երևանից 7 կմ հարավ գտնվել է այդ ժամանակվա մարդու գանգ։ Արարատյան դաշտը պատմական ժամանակաշրջանում և այժմ հայ մշակույթի առաջատար շրջաններից է, հարուստ հուշարձաններով՝ Շենգավիթի մշակույթը (մ.թ.ա. V—IV հազարամյակ), Թեղուտի երկրագործական բնակատեղին (մ.թ.ա. V հազարամյակի վերջ-IV հազարամյակ), Մեծամորի հնագույն մետաղաձուլական կենտրոնը (մ.թ.ա. III-I հազարամյակ), ուրարտական նշանավոր ամրոցներ՝ Էրեբունին (Արին-բերդ), Թեյշեբաինին (Կարմիր բլուր), Հրազդանի թունելով անցկացված ուրարտական ջրանցքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմեի տաճարը, Զվարթնոցը են, մեր օրերում կառուցված Սարդարապատի հերոսական ճակատամարտի կոթողը, բազմաթիվ հուշարձաններ։
Nearby cities:
Դիրքացույցները․   39°56'47"N   44°16'8"E
This article was last modified 5 years ago