«Սյունիք» օդանավակայան

Armenia / Syunik / Kapan /
 airport (en)  Add category

Սյունիքի օդակայանը Հայաստանի հարավային օդակայանն է։ Այն գտնվում է Կապանից ոչ հեռու, այն նաև հայտնի է որպես Կապանի օդակայան։ Հայտնի է, որ օդակայանը նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակ կիրառվում էր ներքին ավիացիայում։ Օդակայանի մասին շատ տեղեկություն չկա, սակայն այն մեր օրերում հանրությանը ներկայացրեց «Կապանի օդանավակայանի վերակառուցումը մեկնարկեց» տեսահոլովակը։ 27 տարի անց Երևան - Կապան առաջին չվերթը իրականացավ 2017 թվականի հունիսի 8-ին։ Piper M500 օդանավի վայրէջքի պահին օդակայանում են գտնվել Հայաստանի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև ուժային կառույցների մի շարք պատասխանատուներ։ Փորձնական վայրէջքն իրականացվել է օդանավակայանի վիճակը գնահատելու, առկա թերությունները շտկելու նպատակով։ Տվյալ պահին ընդանում են շինարարական աշխատանքներ և նշվում է, որ արդեն մեկնարկել է օդանավակայանի մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները։ Բացումը նախատեսվում է 2018 թվականին։ Օդակայանը սպասարկելու է ներքին չվերթները։
Nearby cities:
Դիրքացույցները․   39°12'8"N   46°27'19"E

Comments

  • Օդանավակայանը կառուցվել է 1970-ականներին Ադրբեջանական ԽՍՀ-ի նախաձեռնությամբ և միջոցներով։ Գաֆանի օդանավակայանից առաջին թռիչքներն իրականացվել են Բաքու քաղաք։ Պատերազմի բռնկումից հետո օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը 1990 թվականին։ Երկարատև դադարից հետո 27 տարի անց 2017 թվականի հունիսի 8-ին կայացավ Երևան-Գաֆան առաջին չվերթը։ Այդ նպատակով վերակառուցվել են օդանավակայանի շենքը և թռիչքուղին։ 2023 թվականի դրությամբ օդանավակայանն ամբողջությամբ չի շահագործվում, քանի որ խոշոր ինքնաթիռներ օդ են բարձրանում և վայրէջք կատարում Ադրբեջանի տարածքից, ինչը պահանջում է խաղաղության և փոխադարձ համաձայնության ստորագրում։
  • Սյունիքի օդակայանը Հայաստանի հարավային օդակայանն է։ Այն գտնվում է Կապանից ոչ հեռու, այն նաև հայտնի է որպես Կապանի օդակայան։ Հայտնի է, որ օդակայանը նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակ կիրառվում էր ներքին ավիացիայում։ Օդակայանի մասին շատ տեղեկություն չկա, սակայն այն մեր օրերում հանրությանը ներկայացրեց «Կապանի օդանավակայանի վերակառուցումը մեկնարկեց» տեսահոլովակը։ 27 տարի անց Երևան - Կապան առաջին չվերթը իրականացավ 2017 թվականի հունիսի 8-ին։ Piper M500 օդանավի վայրէջքի պահին օդակայանում են գտնվել Հայաստանի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև ուժային կառույցների մի շարք պատասխանատուներ։ Փորձնական վայրէջքն իրականացվել է օդանավակայանի վիճակը գնահատելու, առկա թերությունները շտկելու նպատակով։ Տվյալ պահին ընդանում են շինարարական աշխատանքներ և նշվում է, որ արդեն մեկնարկել է օդանավակայանի մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները։ Բացումը նախատեսվում է 2018 թվականին։ Օդակայանը սպասարկելու է ներքին չվերթները։
This article was last modified 1 year ago