Sarıkamış

Turkey / Kars / Sarikamis /
 town, district center

Nearby cities:
Coordinates:   40°19'47"N   42°35'43"E

Comments

  • The historical territory of Armenia
  • ՍԱՐԻՂԱՄԻՇ. քաղաք Կարսի մարզում՝ Մեծրաց լեռների հարավային ստորոտին՝ Կարոց գետի վերին հոսանքի` Եղեգնուտի աջ ափին: Հնում հավանաբար կոչվել է Եղեգնուտ, որից էլ հետագայում առաջացել է թուրքական Սարիղամիշ անվանումը: Սարիղամիշը բաղկացած էր Վերին և Ստորին թաղերից, որոնք անցյալում եղել են երկու կից գյուղեր: Սարիղամիշի հայերն զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, առևտրով և արհեստներով: Ունեցել են եկեղեցի ու վարժարան: 1877թ. հունիսին Սարիղամիշը գրավել են ռուսական զորքերը և կամավորական ջոկատները: 1913թ. ավարտվել է Կարս-Սարիղամիշ երկաթուղու կառուցումը, ինչը նպաստել է Սարիղամիշի տնտեսական վերելքին: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ռուսական զորքերը Սարիղամիշի մոտ գլխովին ջախջախել են թուրքական զորքերին: Օգտվելով ռուսական ռազմաճակատի քայքայումից`1918թ. ապրիլի Սարիղամիշի հայերը ենթարկվել են քեմալական զորքերի կոտորածներին ու կողոպուտներին: Մեծ մասին հաջողվել է հայկական փոքրաթիվ կայազորի հետ Կարսով նահանջել Արևելյան Հայաստան: 1918թ. ապրլին թուրքական զորքերը նահանջել են Կարսի մարզից, և վերականգնվել է 1914թ. սահմանագիծը: Սակայն 1920թ. սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը վերստին զավթել են Սարիղամիշը:
This article was last modified 4 years ago