Pasinler

Turkey / Erzurum / Pasinler /

Pasinler District Capital, Erzurum Province.
Turkish town of 13,604 inhabitants.
Nearby cities:
Coordinates:   39°58'24"N   41°40'27"E

Comments

  • ԲԱՍԵՆ, Բասեան, Բասեանք. գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Երասխի վերին հոսանքի շրջանում: Անունն ունի տոհմացեղային ծագում. փասիաններ (բասիաններ) ցեղախումբը հիշատակում է դեռևս Քսենոփոնը: Մեծամասամբ դաշտային է, որի համար հայ մատենագրության մեջ հանդիպում է «Հովիտ մեծ», «Քաջ ընդարձակ հովիտն», «Ընդարձակ դաշտն» անվանումներով: Արտաշեսյանների օրոք Բասենի մեջ են մտել նաև Վանանդ, Հավնունիք և Աբեղյանք գավառները, որոնք որպես առանձին տիրույթներ անջատվել են Հայոց Արշակունի առաջին թագավորների ժամանակ: Այծպտկունք լեռների ստորոտում՝ Արջահովիտ կոչվող վայրում, գտնվում էր Կապուտրու բերդը, որտեղ սելջուկյան թուրքերի դեմ մարտնչել են հայկական, վրացական և բյուզանդական միացյալ զորքերը (Բասենի ճակատամարտ, 1049թ): Բասենում է տեղի ունեցել նաև Ոսխայի ճակատամարտը (350թ.): Մեծրաց լեռների ստորոտում՝ Ս.Խաչի և Զեկ գետակի մոտ, Մաժանկերտ բերդավանն էր (հնում եղել է իշխանանիստ): Բասենի բերդերից ամենանշանավորը Հասանկալան էր: Հիշատակվում են նաև Բութակը (Բերդակ)` Դու գյուղից հյուսիս և Խնձոր բերդը` Այգեորդ լեռան հյուսիսարևելյան կողմում: Ստորին Բասենի վարչական կենտրոնը Խորասան քաղաքն էր: Որպես թշնամի տերությունների սահմանագլուխ` Բասենը դարերով եղել է նրանց բախման թատերաբեմ: Թշնամիները բազմիցս ավերել են Բասենի բնակավայրերը, ոչնչացրել հայերին, կողոպտել նրանց ունեցվածքը: 1639թ. թուրք-պարսկական պայմանագրով Բասենը անցել է Թուրքիային, հետագայում մտցվել է Էրզրումի նահանգի մեջ: XIXդ. ունեցել է մոտ 150 գյուղ: Թուրքական տիրապետությունը և ռուս-թուրքական պատերազմները (1828-29թթ, 1877-78թթ.) աղետալի եղան Բասենի հայերի համար, որոնք զանգվածաբար գաղթեցին, իսկ մնացածները ոչնչացվեցին 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ:
  •  137 km
  •  181 km
  •  197 km
  •  199 km
  •  201 km
  •  209 km
  •  231 km
  •  231 km
  •  261 km
  •  318 km
This article was last modified 9 years ago