Wikimapia is a multilingual open-content collaborative map, where anyone can create place tags and share their knowledge.

Akunk | village

Armenia / Aragatsotn / Talin /
 Upload a photo

Akunk (until 1946, Gezlu and Gyuzlu) is a town in the Aragatsotn Province of Armenia. The town was founded in 1829.
Nearby cities:
Coordinates:   40°25'28"N   43°54'12"E

Comments

  • THE KING (guest)
    Մակերես` 19.07կմ2 Բնակչություն` 672 Գյուղ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում: Նախկինում կոչվել է Գյոզլի, Գյոզլու, Գոզլու եւ մտել է Երեւանի նահանգի նախ Ալեքսանդրապոլի, ապա Էջմիածնի գավառների մեջ: Վերանվանվել է Ակունք 1941 թ-ից: Ըստ ավանդության մի կույր մարդ լվացվում է գյուղի աղբյուրի ջրերով եւ աչքերը իբրեւ առողջանում են, այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը: Նախկինում մտել է Երեւանի նահանգի Էջմիածնի գավառի, իսկ 1972 թ-ից` Արագածի շրջանի մեջ: Գյուղից հյուսիս Սուրբ Սարգիս կոչվող ավերակ մատուռն է, որն ուխտատեղի է համարվում, կան նաեւ կիկլոպյան բերդի ավերակներ եւ խաչքարեր, ունեցել է նաեւ Սուրբ Ստեփանոս(789 թ.) անունով եկեղեցի: Գյուղն ընկած է Արագածի լեռնազանգվածի հարավ-արեւմտյան լանջին, սահմանափակ տարածքով սարահարթում եւ շրջափակված է հյուսիսից աղեղնաձեւ դեպի արեւելք եւ դեպի արեւմուտք ձգվող լեռնաբլուրներով:Գ յուղը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 18-20-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-500 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: Հարուստ է հանքային աղբյուրներով: 1929-1932 թթ. այստեղ բնակություն են հաստատել Մուշից, Ալաշկերտից եւ Կարսից, Պարսկաստանից` Խոյ գավառից գաղթած հայերը: 1831 թ-ին ունեցել է 64, 1873 թ-ին` 526, 1916 թ-ին` 1098, 1959 թ-ին` 789, 1979 թ-ին` 644 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 653մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 39%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 51%, հետաշխատունակները` 10%: Գյուղն ունի 238 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց, բուժկետ: Գյուղատնտեսական հողահանդակները հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր: Պահուստային հողերի 84% արոտավայրերն են, առավել փոքր մակերես են զբաղեցնում վարելահողերը, խոտհարքերը եւ պտղատու այգիները: Զբաղվում են ծխախոտագործությամբ, դաշտավարությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, կաթի վերամշակմամբ եւ կաթնամթերքի արտադրությամբ: Արդյունաբերական ձեռնարկություններ չունի: Համայնքի գլխավոր հիմնախնդիրը ոռոգման ջրի հարցն է, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
  •  44 km
  •  209 km
  •  222 km
  •  321 km
  •  368 km
  •  368 km
  •  370 km
  •  385 km
  •  393 km
  •  428 km