Խաչան լիճ
Turkey /
Mus /
Bulanik /
World
/ Turkey
/ Mus
/ Bulanik
/ Թուրքիա / Մուշի նահանգ
լիճ
Add category
Խաչի լիճ, Խաչան լիճ, Խաչլվա ծով: Ավանդության համաձայն, այս լճի տեղը նախապես մի աղբյուր է եղել. Պռոշ թագավորն ուզում է իր հավլունի թուրը գցել այդ աղբյուրի մեջ, որպեսզի յուր մեռնելուց հետո, երեք որդոց մեջ խռովություն չծագի: Անդրանիկ և միջնեկ որդիները առանձին առանձին թուրը տանում են, բայց չեն գցում։ Թագավորին դա պարզ է դառնում, քանի-որ որևիցե դեպք տեղի չի ունենում: Բայց երբ թագավոր հայրը թուրը տալիս է կրթսեր որդուն. սա հոր հրամանը ճշտությամբ կատարում է: Թուրն աղբյուրի մեջ գցելուն պես՝ աղբյուրն հորդանում, փրփրում, և ափերից դուրս գալով սկսում է ծավալվել: Տղան ձին քշում է քառասմբակ, բայց ձիու ետին ոտքերը միևնույն է ջրի մեջ են մնում, մինչև սահմանյալ տեղն հասնելը կանգ է առնում, և ազատվելով վերադառնում է հոր մոտ եղելությունը պատմելու: Հրամանը կատարված էր: Ցամաքի վրա արքայորդիների սպասվելիք խռովությունը փոխադրվում է նոր գոյացած լճի հատակը: Հավլունի թուրը (կամ Թուր-Կեծակին) կռվախնձոր է դառնում ծովային քաջքերի միջև, և հաղթողը հանդիսանում է քաջքերի թագավորը, որը թրին տիրելով, շարունակ իր վրա է պահում, կամ դնում է գլխի տակ՝ հանգստանալիս: Ամեն ուրբաթ օր մի ահեղ կռիվ է տեղի ունենում քաջքերի միջև թրին տիրանալու համար: Ծովն ալեկօծվում է, հատակը դղրդում, ջրերը փրփռում և պղտորվում են: Դրանով էին բացատրում Կոփեցի ծերերը յուրաքանչյուր ուրբաթ օրվա ջրերի պղտոր լինելը, մինչդեռ իրողությունն այն է, որ լիճը գոյացել է լեռնային հեղեղներից, հետևապես այն պղտոր է. այնտեղից բխող գետակը կոչվում է Քոռ-ջուր:
Nearby cities:
Դիրքացույցները․ 39°1'18"N 42°18'7"E
- Նազիկ լիճ 15 կմ
- Շարուբա շամբ 31 կմ
- Մատենոց ջրամբար 115 կմ
- Գայլատու լիճ 139 կմ
- Շամբ Կոգովտա 168 կմ
- Մեշկ Լճեր 203 կմ
- Ախուրյանի ջրամբար 220 կմ
- GHara Bilagh lake 222 կմ
- Արմաշի ձկնաբուծական ջրամբարներ 225 կմ
- Ապարանի ջրամբար 248 կմ
- Միրպար 6.4 կմ
- Բեղկան լեռ 12 կմ
- Հարքի դաշտ 13 կմ
- Թոնդրակ 15 կմ
- Լաթար 15 կմ
- Բզնունյաց լեռներ 22 կմ
- Մանազկերտ գավառակ 24 կմ
- Բզնունիք գավառ 28 կմ
- Մուշ (նահանգ) 34 կմ
- Բիթլիս (նահանգ) 59 կմ