Wikimapia is a multilingual open-content collaborative map, where anyone can create place tags and share their knowledge.

Arteni | village

Armenia / Aragatsotn / Arteni /
 Upload a photo

Arteni (formerly, Bogutlu) is a town in the Aragatsotn province of Armenia. The town contains a wine factory.
Nearby cities:
Coordinates:   40°17'50"N   43°45'42"E

Comments

  • THE KING (guest)
    Մակերես` 1.186կմ2 Բնակչություն` 3386 Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից մոտ 14կմ հարավ-արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Բաղութլի, Բողութլու, Բուղուտլու անվանումները: Արտեմի է վերանվանվել 1950 թ.-ին: Գյուղից 2.5կմ հյուսիս-արեւելք գտնվում է Արտին լեռը, որտեղ հայտնաբերվել են հին քարե դարի բնակավայրեր, գործիքներ եւ զենքեր: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26-ի սահմաններում, հունվարյանը` -4 է: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների: Հողերը ոռոգվում են Թալինի ջրանցքի ջրերով: 1926 թ.-ին ունեցել է 59, 1939 թ.-ին` 49, 1959 թ.-ին` 1325, 1970 թ.-ին` 2932, 1979 թ.-ին` 3180 հայ բնակիչ, որոնք եկել են Արթիկի եւ Թալինի շրջանների գյուղերից: Համայնքի բնակչությունը կազմում է 3801 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք` 52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 36%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 52%, հետաշխատունակները` 12%: Գյուղն ունի 1320 տնտեսություն: Ունի հիվանդանոց, երկու դպրոց, գրադարան, նաեւ գինու գործարան: Համայնքի տարածքի մոտ 45% սեփականաշնորհված հողերն են: Հողահանդակները հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, մշակում են հացահատիկ, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ: Պահուստայն հողերի մեջ 180 հա վարելահողերն են, բազմամյա տնկարկները` 15 հա, աոտավայրերը` 1145 հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
  •  51 km
  •  192 km
  •  214 km
  •  309 km
  •  351 km
  •  356 km
  •  359 km
  •  373 km
  •  379 km
  •  410 km
This article was last modified 15 years ago