Բագրևանդ ( Կարաքիլիսե )
Turkey /
Agri /
Karakose /
World
/ Turkey
/ Agri
/ Karakose
/ Թուրքիա / Աղրըի նահանգ
քաղաք, capital city of state/province/region (en)
Կարաքիլիսե թուրքերեն նշանակում է «սև եկեղեցի»: Իբր այդպես է կոչվել թաթար-մոնղոլների տիրապետության ժամանակներից (XIII դ.) այստեղ սև քարից կառուցված եկեղեցու (որը XIX դարի վերջերին արդեն ավերակ էր) պատճառով: Թուրքերն այժմ կոչում են Կարաքյոսե (Ղարաքյոսե): Սովորաբար համարվել է գյուղ, ավան, գյուղաքաղաք, քաղաք: Գտնվում է Արածանիի վերին հոսանքի աջ ափին, Ալաշկերտի բարեբեր դաշտում, Տրապիզոն — Թավրիզ ճանապարհի վրա: Ջրառատ է. Արածանիից բացի, այստեղով են հոսում նաև նրա բազմաթիվ վտակները: Գյուղաքաղաքի շրջակայքի հողերը արգավանդ են և ջրարբի: Նախկինում համարվում էր Էրզրումի նահանգի Բայազետի գավառի Կարաքիլիսեի գավառակի (կազա) կենտրոնը, իսկ այժմ Աղրի նահանգի կենտրոնն է: XIX դարի առաջին կեսում Կարաքիլիսեում հայերը կազմում էին գյուղաքաղաքի բնակչության բացարձակ մեծամասնությունը: 1877— 1878թթ. ռուս–թուրքական պատերազմից առաջ այստեղ կար 200 տուն հայ բնակիչ, որից 120 տունը
պատերազմի ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան, իսկ 80 ընտանիք մնացել էր տեղում: Հետագայում հայ բնակչության թիվը բավական ավելանում է: Ըստ աղբյուրների, 1909թ. Կարաքիլիսեի 600 տնից 350–ը հայկական էր 2450 բնակիչներով: Այդ նույն թվականին նրա բնակչության ընդհանուր թիվը հասնում էր մոտ 4500 մարդու: Մինչև XIX դարի 90–ական թվականները գյուղաքաղաքը կարելի է ասել զուտ հայաբնակ էր. 1877—1878թթ. պատերազմից հետո այստեղ հայերից բացի կար միայն քրդական 3 ընտանիք 19 բնակիչներով: Տեղում հենարան ստեղծելու և հայկական ըմբոստացումները պատժելու ու ճնշելու նպատակով Աբդուլ Համիդի օրոք, 1895—96թթ. հայկական ջարդերից հետո, Կարաքիլիսեում հաստատում են բավական բազմամարդ կայազոր` նրա համար կառուցելով համապատասխան զորանոցներ: Բացի դրանից, այդ նույն ժամանակներում, քաղաքի բնակչության հայկական միատարրությունը վերացնելու նպատակով թուրքական իշխանություններն այստեղ բնակեցնում են թուրքական և քրդական 100 ընտանիք: Արևմտյան Հայաստանի մյուս տասնյակ գյուղաքաղաքների նման Կարաքիլիսեի բնակչության զբաղմունքը նույնպես արհեստները, առևտուրը և երկրագործությունն էին: Նրա արհեստների թիվը ավելի քան 20-ի էր հասնում, որոնց մեծ մասի նշանակությունը սահմանափակվում էր գավառի շրջանակներով: Արհեստների նման, առևտուրը ևս հիմնականում գտնվում էր հայերի ձեռքին: XX դարի սկզբին Կարաքիլիսեն ուներ իր շուկահրապարակը մոտ 200 խանութներով ու կրպակներով: Այստեղի հայկական եկեղեցին ևս ուներ իր կրպակները թվով 25, որոնց հասույթներով պահվում էր եկեղեցուն կից գործող վարժարանը: Կարաքիլիսեն տարանցիկ կետ էր Տրապիզոնի և Թավրիզի միջև, այստեղով բազմատեսակ ապրանքներ էին առաքվում Թուրքիայից դեպի Իրան և Իրանից դեպի Թուրքիա: Մանրածախ, բայց աշխույժ բնույթ ուներ ներքին առևտուրը, մանավանդ բանջարաբոստանային մթերքներով կատարվող առևտուրը, որով այնքան համբավավոր էր գյուղաքաղաքը: Հայերը երկրագործությամբ ու բանջարաբուծությամբ քիչ էին զբաղվում, իսկ անասնապահությունն ընդհանրապես գտնվում էր թուրքերի և քրդերի ձեռքին: Առաջին համաշխարհային պատերազմը և թուրքերի կազ-
մակերպած ցեղասպանությունը ճակատագրական եղան նաև Կարաքիլիսեի հայության համար: Նրանց մի մասը ոչնչացվեց 1915թ. եղեռնի հետևանքով, իսկ մյուս, ավելի փոքր մասը տեղահանվեց զանազան կողմեր: Կարաքիլիսեն նոր ժամանակներում սերտորեն առնչվել է Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ: Նրա մոտ 1877—78թթ. ռուս–թուրքական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ռուսական և թուրքական զորքերի ընդհարումներից մեկը: Ռուսական զորքը երեք անգամ 1828, 1877 և 1916 թթ. գրավել է Կարաքիլիսեն, բայց այն նորից է անցել թուրքական տիրապետության տակ: Գյուղաքաղաքը ընդհանուր հատակագծման չի ենթարկվել, կառուցումները կատարվել են կամայականորեն` ով որտեղ ցանկացել է: Փողոցները նեղլիկ են և ծուռումուռ: Հիշատակության արժանի կառույցները սահմանափակվում են ս. Աստվածածնի եկեղեցով, վարչական շենքերով ու զորանոցներով, իսկ հնությունները՝ հայկական ընդարձակ գերեզմանոցով, որտեղ կան տապանագիր ունեցող շատ քարեր և խաչքարեր: Կարաքիլիսեի ս. Աստվածածին եկեղեցուն կից XIX դարից գործում էր Հայկազյան վարժարան, որի աշակերտների թիվը 1872 —73թթ. հասնում էր միայն 20–ի, իսկ դարեվերջին՝ 35 — 40–ի:

Nearby cities:
Դիրքացույցները․ 39°43'11"N 43°2'23"E
- Վան/Տաւսպ/Տուշպա 123 կմ
- Երևան 127 կմ
- Գյումրի 140 կմ
- Բաղեշ 160 կմ
- Վանաձոր 171 կմ
- Խոյ (Հեր) 204 կմ
- Սմբատավան / Բաբերդ 257 կմ
- Երզնկա 316 կմ
- Ամիդ 322 կմ
- Օրտահիսար (շրջան) 324 կմ
- Ոսկեսար 1624մ․ 2.4 կմ
- Քարնավերակի հայկական գերեզմանոց ( մինչև 1915 թ. ) 10 կմ
- Քարնավերակի եկեղեցի 10 կմ
- Ալեքսան 11 կմ
- Մատենոց ջրամբար 15 կմ
- Հայկական Պար լեռնաշղթա (Haykakan Par) 22 կմ
- Ամուր (շրջան) 27 կմ
- Ձիրավ գավառ 35 կմ
- Դիտակ (շրջան) 40 կմ
- Բագրևանդ (նահանգ) 41 կմ