Բասկերի Երկիր

Spain / Vizcaya / Macaria /
 region (en), invisible (en), first-level administrative division (en), draw only border (en), autonomous community (en)

Բասկեր (բասկ.՝ euskaldunak, իսպ.՝ vascos, ֆր.՝ basques) - ազգություն, որը բնակվում է բասկյան հողերում՝ Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարավարևմտյան մասում։ Հնդեվրոպական լեզվախմբի լեզվով չխոսող միակ արևմտաեվրոպական ազգն է։ Բասկ ժողովրդի ծագման վերաբերյալ գոյություն ունի մի քանի տեսակետ: Սակայն ամենա հավանականը նրանց Հայկական ծագումն է, ինչի մասին փաստում են այդ ժողովրդի շատ ներկայացուցիչներ, պատմական վկայություններ, լեզվական և տեղանունային ընդհանրություններ: Բասկ ժողովրդի ազգային ավանդույթներին համաձայն նարանց նախահայրենիքը եղել է Պատմական Հայաստանը։ Բայց պարադոքսը կայանում է նրանում, որ Հայ և Բասկ ժողովուրդների միջև ազգագրականից բացի կան նաև լեզվաբանական ու տեղանունային մի շարք ընդհանրություններ։
IXX դարավերջին գիտական աշխարհում արաջին անգամ նկատվեց Բասկերեն և Հայերեն լեզուների զարմանալի նմանությունը, ի դեպ, դրանք այնքան շատ էին, որ սովորական զուգադիպություններով դրանք բացատրելը դարձավ անկարելի: Անգլիացի գիտնական՝ Էդվարդ Սփընսեր Ջոնսթոնը, որը սկզբից թերահավատորեն էր վերաբերվում այդ նմանության հարցին, ընդունվում է Փարիզի «Էքոլ-Սպեսիալ» բարձրագույն դպրոցը հատուկ հայոց լեզուն ուսումնասիրելու, և այդ պարադոքսը լուծելու համար: Բայց ուսման երկու ամիսը չ՝անցած պարզ դարձավ, որ Հայերեն շատ բառեր պարզապես համապատասխանում են բասկերենին: 1884 թ-ին Ջոնսթոնն իր մտքերը հրապարակեց «Էուսկերա» ամսագրում եզրահանգելով, որ Բասկերը Հայկական ծագում ունեն, ինչը միանշանակ չի ընդունվում Եվրոպայի գիտական շրջանակներում և բազմաթիվ բանավեճերի առիթ է դառնում: Մինչդեռ Ջոնսթոնի կողմից հայտնաբերված Բասկ-Հայկական համընկումները պահպանվել են այդ երկու լեզուներում լիակատար փոխըմբռնման մակարդակին [1]: 1928 թ-ին Գերմանացի գիտնական Յոզեֆ Կարստը նույնպես եկավ եզրահանգման, որ Բասկերենն ու Հայերենը մի լեզվաբանական տիպի երկու բաղադրիչներ են: Այդ լեզվական տիպը նա անվանեց «Ալարոդական»: Կարստը ներկայացրեց ավելի քան 300 Բասկ-Հայկական լեզվաբանական համապատասխանություն, ինչպես նաև բազմաթիվ ֆոնետիկ և ուղղագրական համապատասխանություններ, հոլովման և խոնարհման համակարգերը նեռարյալ: Հետագայում Կարստը հրատարակեց ևս մի քանի գիրք որտեղ նա շարունակեց Բասկ-Հայկական էթնոլինգվիստական միասնության տեսության հիմնավորումը:
Բասկերեն և հայերեն լեզուների նույնություններից մի քանիսը՝

Հայերեն Բասկերեն
չար չար
այնտեղ այնդի
զատ զատի
տեղ տեղի
ելք ելքի
ժառանգել ժառանուսի
մռնչոց մուռունչա
թույլ թոյլ
լայն լայնո
երրորդեն իրուրդեն
հաստատուն աստադուն
հուռթի հուռթի
հաստատել աստադու
երեք հիրու
տաս համար
կատու կատու
այծ աունց
մայրիկ ամարի
արքա էրրեգե
արոտավայր արծիարեն
հեռու ուրուն
ջուր ուր

1920-ական թվականներին Բասկ ակադեմիկոս Բերնարդո Էստորես Լասան, Իսպանիայի Նավարրա նահանգի արևելքում Ռոպկալյան հովտում զբաղված էր Բասկ ժողովրդի բանահյուսության հավաքագրումով: Իսաբա գյուղի բնակիչներից նա գրի է առնում մի ավանդություն, ըստ որի այն հիմնել են Հայերը, որոնք Նավարրայի առաջին բնակիչներն էին և Բասկ ժողովրդի նախնիները: Ավանդությունում ասված էր, որ Բասկերի նախահոր անունն էր «Այտոր», նա եկել է Հայաստանից իր 7 զավակներով և նրանց պատվին Նավարրայում հիմնել է 7 բնակավայր: Ըստ այդ ավանդության Հայերը գիտեյին մետաղագործության գաղտնիքները: Հետագայում այդ գյուղի արխիվներում հայտնաբերվեց մի հին ձեռագիր՝ պատմական տարեգրություն, որը հաստատեց Իսաբայի բանահյուսությունը: Հատկանշական է, որ Բասկերենից Իսաբա անունը թարգմանվում է իբրև «Նախնիների Հետք», և այնտեղ կա մի ճանապարհ, որը կոչվում է «Էրմինիա», ինչը տեղացիներն ուղղակի կապում են Հայաստանի հետ: Էստորես Լասան հենվելով լեզվաբանության, առասպելաբանության և պատմական տվյալների վրա պնդում է, որ Բասկերի առասպելական առաջնորդի անունը՝ «Այտոր» բառացի նշանակում է «Այից Սերող» ինչը Հայերեն բառակազմության մեջ արտացոլվում է որպես «Հայի Թոռ»: Հետագայում նույն եզրակացության է գալիս նաև Գերմանացի գիտնական Յոզեֆ Կարստը: Բասկյան պատմաբանության հիմնադիրներից՝ Անդրես դե Պոսան (XVII դ.) նույնպես համարում էրշ որ Բասկերը եկել են Հայաստանից, և որ Միջերկրական ծովափնյա Տարրագոնա քաղաքը հիմնել են Հայերը, իսկ այդ տեղանունն իրենց լեզվով նշանակում էր «Հովիվների Համայնք»: XVII դարի Իսպանացի պատմաբան՝ Գասպար Էսկոլանոն Վալենսիա քաղաքի պատմության մասին իր գրքում (1610 թ.) գրում է, որ մի ահեղ ջրհեղեղից հետո Թուբալ նահապետն ու նրա հետ եկած մարդիք իջան նավերից Իսպանիայի արևելյան ափերին, և որ նրանք խոսում էին Հայերեն: Գասպար Էսկոլանոն նաև նկարագրում է այն վայրերը, որտեղ նրանք (ըստ Էսկոլանոյի՝ Իսպանիայի առաջին բնակիչները) թաղված են, դրանք գտնվում են Կատալոնիա նահանգում, և այնտեղ կանգնեցված են եկեղեցիներ, ինչը հուշում է, որ այդ վայրերն անհիշելի ժամանակներից համարվել են սրբազան:
Nearby cities:
Դիրքացույցները․   42°58'10"N   2°34'54"W
  •  52 կմ
  •  80 կմ
  •  101 կմ
  •  108 կմ
  •  180 կմ
  •  195 կմ
  •  215 կմ
  •  240 կմ
  •  311 կմ
  •  343 կմ
Array