Ադամակերտ
Turkey /
Van /
Baskale /
World
/ Turkey
/ Van
/ Baskale
/ Թուրքիա /
town (en), district center (en)
Ադամակերտը (այժմ՝ Բաշկալե, թուրքերեն Başkale) քաղաք է ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում, Վան իլում: Կոչվում է նաև Հադամակերտ: Թուրքերն անվանում են Բաշ-կալե (Բաշկալա), իսկ սեպագիր արձանագրություններում հիշատակվում է Аdamma ձևով: Անունը ստուգաբանվում է եբրայերեն «Ադամ», հայերեն «կերտ»: Հիշատակվում է իբրև ավան, գյուղաքաղաք և քաղաք:
Գտնվում է Վանա լճից 78— 80 կմ հարավ-արևելք, Տիգրիսի ձախակողմյան վտակ Մեծ Զավ (կամ Զաբ) գետի վերին հոսանքում, ընդարձակ սարավանդի արևմտյան մասում, ծովի մակարդակից 2250 մ բարձրության վրա: Կլիման բարենպաստ է, հողն արգավանդ: Ջրառատ է: Նրա միջով է հոսում Մեծ Զավը:Հնում Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Մեծ Աղբակ գավառի կենտրոնն էր, Արծրունիների ոստանը: Նոր ժամանակներում՝ Վանի նահանգի Հեքյարի գավառի կենտրոնը: Գոյություն ունի հնագույն ժամանակներից: Հիշատակվում է սեպագիր արձանագրություններում: Ադամակերտի մասին վկայություն ունեն նաև Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Թովմա Արծրունին և այլ պատմագիրներ: Միջին դարերում Ադամակերտն ավելի շեն, մարդաշատ և նշանավոր կենտրոն է եղել, քան հետագայում: XIX դարում և XX դ. սկզբներին այն փաստորեն սովորական գյուղական բնակավայրերից ոչնչով չէր տարբերվում, ո՛չ մարդաշատությամբ, ո՛չ բարեկարգման աստիճանով և ո՛չ էլ տնտեսությամբ ու մշակութային կյանքով: XIX դարի 70-ական թվականների սկզբին ուներ ընդամենը 100 տուն բնակիչ, որից 40-ը հայկական, իսկ 55–ը քրդական, թուրքական և հրեական: 1885-ին ուներ 100 տուն մահմեդական և 150 տուն հրեա բնակչություն: 1909թ. քաղաքի տների թիվը մոտ 500 էր: Ապրում էին հայեր, մահմեդականներ (քրդեր ու թուրքեր) և հրեաներ: Գրեթե նույնքան էր նրա տների թիվը նաև առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին: 1915 թվականին Ադամակերտի հայ բնակչությունը համանուն գավառի ողջ հայության հետ միասին թվով 10 հազար մարդ, օգտվելով բարեպատեհ առիթից (այդ թվականին ռուսական զորքերը գրավել էին Ադամակերտը), գաղթել են Կովկաս՝ փրկվելով կոտորածից: Ադամակերտի հայերը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ և վաճառականությամբ, թուրքերն ու հրեաները` մանր առևտոով, իսկ քրդերը՝ խաշնարածությամբ: Հին ժամանակներից ի վեր Ադամակերտով էր անցնում Թավրիզ—Վան— Բաղեշ (Բիթլիս) ճանապարհը, որն իր նշանակությունը մասնակիորեն պահպանել էր նաև նոր ժամանակներում: Չնայած իր փոքրությանը՝ Ադամակերտը XIX դարում և XX դարի առաջին քառորդում առևտրի նշանակալի կենտրոն էր: Քաղաքի խանութների և կրպակների թիվը հասնում էր 100–ի:Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ադամակերտում և համանուն գավառում տեղի են ունեցել մարտեր, որոնցում կարևոր դեր է խաղացել զորավար Անդրանիկը:Ադամակերտում եղել է համանուն վանքը, որի պատմությունը մեզ համար մնում է անծանոթ: Թովմա Արծրունու վկայությամբ, այդ վանքում է հանգչում Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու (V դ.) աճյունը: Քաղաքը նոր ժամանակներում ուներ մի փայտաշեն եկեղեցի:Ադամակերտն ուներ իր բերդը, որի պաշտպանական պարիսպներն ու մյուս կառուցվածքները ավերել ու քարուքանդ են արել օսմանյան Իսմայիլ փաշայի զորքերը այն քրդերից գրավելու ժամանակ:Ադամակերտի համար մշակութային առումով կարևոր նշանակություն է ունեցել ս. Բարդուղիմեոսի վանքը, որը գտնվում է 21—22 կմ հեռավորության վրա և մեծ դեր է խաղացել միջնադարյան Հայաստանի մտավոր կյանքում ընդհանրապես: XIX դ. երկրորդ կեսին և XX դարի սկղբներին Ադամակերտի հայությունն ուներ մի դպրոց, որը գրագիտություն էր տալիս մանուկներին:

Wikipedia article: http://hy.wikipedia.org/wiki/Ադամակերտ
Nearby cities:
Դիրքացույցները․ 38°2'26"N 44°1'13"E
- Արճեշ 128 կմ
- Խլաթ 162 կմ
- Պատնոց 172 կմ
- Բայազետ 172 կմ
- Բաղեշ 176 կմ
- Մեծամոր 239 կմ
- Կաղզվան 251 կմ
- Եղվարդ 273 կմ
- Չարենցավան 275 կմ
- Ուղտիք (Օլթի) 334 կմ
- Ալաս 1.7 կմ
- Աշտարակ 4.9 կմ
- Սորան 6.2 կմ
- Բաբլաշեն 6.5 կմ
- Պատկան 10 կմ
- Վեհասարիկ 20 կմ
- Սուրբ Բարթողոմէօս Վանք 20 կմ
- Մթնսար 26 կմ
- Մատանի 27 կմ
- Վան (նահանգ) 69 կմ