Աբովյան

Armenia / Kotayk / Abovyan /
 town (en)  Add category

Աբովյան, քաղաք Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում։
Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1360 մ բարձրության վրա։ Գտնվում է Երևանից 10 կմ հյուսիս-արևելք և 36 կմ հարավ-արևելք մարզկենտրոն Հրազդանից։
Համարվում է Երևան քաղաքի արբանյակը։ Աբովյան քաղաքով է անցնում Երևանը հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը, որը կապում է Երևան, Աշտարակ, Հրագդան քաղաքները և շրջանի գյուղերը տանող խճուղիներ։ Աբովյանը գտնվում է Երևան–Սևան երկաթուղու հատման վայրում։ Այս պատճառով Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «հյուսիսային դարպաս»։
Ունի երկաթուղային կայարան՝ Երևան-Սևան ուղղությամբ։
Աբովյանի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են Արգիշտի Ա (մ.թ.ա. VIII-րդ դ.) սեպագիր արձանագրություն, քաղաքի հարավային մասում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։ Քաղաքի եզրում են գտնվում «Էլառ-Դարանի» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հզմ.) և Սուրբ Ստեփանոս եկեղեցին (Ուրուբա, Դարանի, Էլար)։
Մինչև 1961 թ. կոչվել է Էլար. վերանվանվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի։ Քաղաք է 1963 թ.-ից։ Նախաուրարտական շրջանում կոչվել է Դարանի։
Բնակչության մի մասը հայրենադարձվել է Իրանից 1960-70-ական թթ։ 1973 թ.-ի դրությամբ ուներ 28 500 բնակիչ՝ հայեր, նաև ռուսներ, ուկրաինացիներ։ Բնակչության մոտ մեկ երրորդը հայրենադարձներ են, գլխավորապես՝ Իրանից և Սիրիայից։
Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1973 1976 1989 2001 2004
Բնակիչ 360 548 897 1024 2 289 14 700 28 500 38 400 58 671 44 596 44 800
Ըստ 2009 թ. մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 46000՝ նվազելով 44800-ից (2004 թ. մարդահամար)
Սովետական տարիներին Աբովյանն հանրապետության ամենաարագ աճող քաղաքն էր (1963–1973 թթ.-ին բնակչությունն ավելացել է 15 անգամ), արդյունաբերական կարևոր կենտրոն։ Արդյունաբերական արտադրանքի կեսից ավելին տալիս է ոչ մետաղատար ճշգրիտ մեքենաշինությունը, մոտ մեկ քառորդը՝ շինանյութերի, 10% սննդի արդյունաբերությունը։ Զարգանում էր էլեկտրոնային սարքաշինությունը։ Կարևոր ձեռնարկություններ էին նաև ppերկաթբետոն[[ե կառուցվածքների գործարանը, շինարարական իրերի կոմբինատը, կահույքի ֆաբրիկան։ Գործում էին միութենական նշանակության արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում կենսաքիմիական պատրաստուկների գործարանը։
Աբովյանը սերտորեն կապված է Երևանի հետ, կատարում է քաղաք-արբանյակի դեր, միաժամանակ Երևանի հյուսիս-արևելյան մերձքաղաքային գյուղատնտեսական գոտու կենտրոնն է (մսա-կաթնային և բանջարաբուծական սովետական տնտեսություն)։ Արագ տեմպերով է զարգանում բնակարանային շինարարությունը։ Բնակելի տարածությունը 1973-ի սկզբին շուրջ 264 հզ. մ2 էր։
1986 թ.-ի դրությամբ քաղաքի հյուսիս-արևմտյան հարթ մասում արդյունաբերական շրջանն է գտնվում, որը խճուղով բաժանվում է դեպի արևելք ընկած կենտրոնից։ Հարավում բնակելի շրջանը կազմված է երկու, արևելքում՝ երեք, հյուսիսում՝ մեկ միկրոշրջանից։ Կառուցվում են 14—18 հարկանի շենքեր, որոնք հնարավորություն կտան կրճատել կառուցապատման մակերեսը՝ տրամադրելով այն կանաչապատմանը և ջրավազաններին։ Բնակելի գոտու շուրջն ստեղծվում են հանգստի, որոշ մասերում՝ անտառապատ գոտիներ։ Աբովյանը կառուցապատվում է ժամանակակից քաղաքաշինության կանոններով, ունի լայն փողոցներ, ջրմուղ-կոյուղի, գազամուղ, հեռախոսային ցանց։ Քաղաքի գլխավոր հատակագծով (1963) նախատեսված էր բնակչության ավելացում մինչև 60 000 (1980)։ Աբովյանում հայտնաբերված են մ. թ.ա. III — II հազարամյակների բնակատեղիներ և դամբարաններ։
1986 թ.-ի դրությամբ Աբովյանն ուներ մշակույթի տուն, կինոթատրոն, 6 հանրակրթական, 1 երաժշտական, 1 մարզական, 1 հեռակա և 1 երեկոյան հերթափոխային դպրոցներ, պիոներական տուն, պատանի տեխնիկի կայան, 10 մսուր-մանկապարտեզ, քաղաքային գրադարան։ Գործում էին էլեկտրոնային սարքաշինության տեխնիկումը, շինարարական և արհեստագործական ուսումնարաններ։
Աբովյանի կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989-ին, Աբովյան քաղաքում։
1989-1994-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Վայքի, Եղեգնաձորի (Խաչիկ)ի և ԼՂՀ Մարտակերտի, Լաչինի («Մարդասիրական միջանցք») շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ջ. Մանուկյան։ Ջոկատիվ ՀՀ «Արիության» մեդալով պարգևատրվել է մեկ, ԼՂՀ «Մարտական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալներով՝ 4, զոհվել է մեկ ազատամարտիկ։
Nearby cities:
Դիրքացույցները․   40°16'39"N   44°38'2"E
This article was last modified 11 years ago