Հին Արճեշ
Turkey /
Van /
Ercis /
World
/ Turkey
/ Van
/ Ercis
ruined castle (en), պատմական, historic ruins (en), old city (en), underwater/submerged village (en)
Հին Արճեշ կամ Ականց - քաղաք-ամրոց Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում, Վանա լճի հյուսիսային ափին։ Արճեշը միջին դարերում գավառի կենտրոն էր։ Պատկանում էր Գնունիների նախարարական տանը, իսկ 1000 թվականից՝ Արծրունիներին։ Երբեմն Վանա լիճը կոչվել է Արճեշի անունով։ Հայ մատենագրության մեջ Արճեշը հիշատակվում է VII դարից։ XVIII դարի երկրորդ կեսից, Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ և XIX դարի երկրորդ կեսից այլևս չէին երևում նրա շենքերը, եկեղեցիները, բնակելի տները և մյուս կառույցները։ Միայն խիստ ալեկոծությունների ժամանակ, երբ լճի ալիքները նահանջում էին դեպի խորքերը, հազիվ նշմարվում էին նրա պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները։ Պատմական Արճեշը ջրի տակ թաղվելուց հետո, դրանից մի փոքր հյուսիս, ավելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերեն՝ Էրջիշ) քաղաքը, որը XIX դարի սկզբին ուներ 1500 տուն բնակիչ, մեծ մասը՝ հայեր։ Իսկ XX դարի սկզբներին՝ ընդամենը 260 տուն հայ և քուրդ բնակիչ։ Քաղաքն ունեցել է երկու եկեղեցի։ Նրա մոտ էր գտնվում Մեծոբա հայտնի վանքը, XV դարի պատմագիր Թովմա Մեծոբեցու կրթարանը և գործավայրը։ Արճեշը XV դարում հայկական մշակույթի կենտրոններից էր՝ գրչության կարևոր օջախ, որի հետ է կապված մի ամբողջ շարք ձեռագրեր ընդօրինակած գրիչներ Ազարիայի, Ստեփանոսի, Սիմեոն Արճիշեցու, Գրիգոր Տաուշեցու և ուրիշների գործունեությունը։
Wikipedia article: http://hy.wikipedia.org/wiki/Արճեշ
Nearby cities:
Դիրքացույցները․ 38°57'55"N 43°20'2"E
- Արշակավան 113 կմ
- Մոզ քաղաքատեղի 197 կմ
- Ջրակույս (Ջուրակենց) 262 կմ
- Հնարակերտ քաղաքատեղի 303 կմ
- Խաղխաղ քաղաքի ավերակները 311 կմ
- Ոստան Քաղաք 323 կմ
- Վարձական (միջնաբերդի ավերակներ) 362 կմ
- Բաղան Ռոտ (միջնաբերդ) 444 կմ
- Ապարշահր քաղաքատեղի 475 կմ
- Վարոշա թաղ 1627 կմ
- Բոլորամարգ 4.4 կմ
- Աղիովիտ գավառ 21 կմ
- Վանա լիճ (Բզնունյաց ծով) 47 կմ
- Վան (նահանգ) 51 կմ