Կոգովիտ (Սարթափ, Բայազետ) գավառ

Turkey / Agri / Dogubeyazit /
 district (en), Կոմունա, second-level administrative division (en), draw only border (en)

Իր տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս Արևմտյան Հայաստանի Դոգու Բայազիդի (Բայազետի) շրջանին։ Նրա մեջ էին մտնում Գայլատու (այժմ՝ Բալըղ-գյոլ) լիճը և Կոգովիտ կոչված շամբը՝ ծանծաղ լճակը։ Կոգովիտ գավառը Մեծ Հայքի Արշակունիների թագավորության ժամանակ պատկանում էր արքունիքին, իսկ նրա անկման շրջանում անցավ Բագրատունիներին։ 9-րդ դարում Կոգովիտը միացվում է Վասպուրականին: Դարոյնքի (հետագայում՝ Բայազետի) բերդը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառի կենտրոնն էր` Մակվա գետի հովտում։ Հանդիսացել է համանուն գավառի կենտրոնը։ Առաջին անգամ հիշատակվում է 4-րդ դարում պատմիչ Փավստոս Բուզանդի կողմից:Այն 4-րդ դարում Մեծ Հայքի հայտնի բերդերից էր։ Մինչև 5-րդ դարի սկիզբը պատկանել է Արշակունիներին։ Արշակունիների թագավորության շրջանում բերդը ծառայել է որպես արքունական գանձարան ու ապաստարան ,այլ կարևոր, պետական նշանակության խորհրդանիշերի հետ մեկտեղ՝ այստեղ են պահվել արքայական թագերը։ Բայազետի գավառակը նույն Կոգովիտ գավառն էր, որը թուրքական նվաճումից հետո գտնվում է Արեւմտեան Հայաստանում, նախ՝ Էրզրումի վիլայեթում կամ նահանգում, ապա՝ որպես ներկայիս Թուրքիայի հանրապետության Աղրիի իլի կամ մարզի մի շրջան։ Կենտրոնը մշտապես եղել է Բայազետ կամ հին հայկական Դարոյնք բերդաքաղաքը։ Բայազետի տեղում եղел է Դարոյնք բերդավանը, որը IV դարում Մեծ Հայքի հայտնի բերդերից էր և Բագրատունի նախարարների ոստանը։ Դարոյնքի տեղում, որն ամենայն հավանականությամբ ավերվել էր հարձակումների և երկրաշարժերի հետևանքով, նոր բերդ է կառուցվում հետագայում։ Այս վերջինիս կառուցումը կիսաավանդական պատմությունը վերագրում է օսմանյան սուլթան Բայազետ 1–ինին (1389—1402) և անունն էլ կապում սուլթանի անվան հետ։ Հետագայում բերդի շուրջը փռվում է քաղաքն իր թաղերով։ Հայ պատմագիրներից Բայազետն առաջին անգամ հիշատակում է Առաքել Դավրիժեցին (XVII դ.)։ XVI դարում թուրքերը Հայաստանը գրաւելով Բայազետի իշխանութիւնը յանձնեցին քրդերին։ Վերջիններս պատկանում էին Սիլուանլի աշիրաթին, այս պատճառով Բայազետ գավառը կոչւում էր նաեւ Սիլուան (Սլիւան)։ Մինչեւ XIX դարի երկրորդ կէսը քրդերը կիսանկախ կառաւարում էին գավառը։ XIX դարի սկզբին գավառը դուրս էր Էրզրում նահանգից եւ կազմում էր Երկդուզեան՝ Բայազետի Փաշայութիւնը։ XIX դարի երկրորդ կէսից Բայազետ գավառը նորից Էրզրումի վիլայեթի կազմում էր։ XVIII-XIX դարերի ընթացքում գավառի բնակչութեան հայկական տարրը զանգուածորէն բնաջնջուել եւ տեղահան էր արուել։ Հայ բնակչութեան մնացած մասը բնաջնջուեց կամ տեղահան արուեց 1915 թ.-ի Մեծ Եղեռնի ժամանակ։ Բայազետին հիւսիսից սահմանակից էին՝ Կարսի մարզն ու Երեւանի նահանգը, արեւելքից՝ Պարսկաստանը, հարաւից՝ Վանի նահանգը, արեւմուտքից՝ Խնուսի եւ Բասենի գավառակները։ Գավառի բնական սահմանները հիւսիսից Հայկական պար լեռնաշղթայից տարածւում էր մինչեւ Քեօսադաղ լեռը, իսկ հարաւից եզերւում էր Թոնդուրեկի, Ծաղկանց եւ Կարտեւանի լեռներով։ Իր տարածքով մօտաւորապէս համապատասխանում էր հին Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառին։ Գավառի Դիադին գավառակի միջով հոսում էր Արածանի գէտը՝ իր բազմաթիւ վտակներով։ Գավառն ուներ բարեբեր հողեր, գեղադիր լեռներ ու դաշտէր, հարուստ բուսական ու կենդանական աշխարհ։ Ըստ Քինեի վիճակագրութեան՝ Բայազետի բնակչութիւնը 52544 անձ էր, որից 10505-ը՝ հայ (XIX դարաւերջ)։ Բնակչութեան հիմնական զբաղմունքը դաշտաւարութիւն, այգեգործութիւն եւ անասնապահութիւնն էր։
Բայազետի գավառն ուներ հետևյալ գավառակները.

Աթմանլու
Ալաշկերտ (Թոփրակ-կալե)
Բայազետ
Դիադին
Դութաղ (Այնթափ)
Կարաքիլիսա (Ղարաքիլիսա)

Բայազետցիների մի մասի գաղթը դեպի Արևելյան Հայաստանի Սևանա լճի ավազան 1829-1830 թուականներին Բայազետ քաղաքից և Բայազետի գավառի մի շարք բնակավայրերից դեպի Արևելյան Հայաստանի Սևանա լճի ավազանի արևմտյան մաս՝ ներկայիս Գավառ քաղաքի և շրջակա գյուղերի տարածք են ներգաղթում 240 ընտանիք, որոնք էլ այդ բնակավայրն անուանում են Նոր Բայազետ։ Վերջինիս անվամբ էլ շրջակա գավառը, որը Երևանի նահանգի մասն էր կազմում, կոչվում է Նոր Բայազետի գավառ։ 1995 թ.-ի դեկտեմբերի 4-ին բնակավայրը վերանուանուել է Գավառ։ Քաղաքի կարգաւիճակ է ստացել 1924 թուականին։ Բայազետի գավառի Արծափ բնակավայրի բնակիչների մի մասի գաղթը Արևելյան Հայաստան Արծափը պատմական Հայաստանի նշանավոր բերդավանն է։ Գտնվում է Արարատյան նահանգի Կոգովիտ գավառում՝ Չինկիլի լեռնահովտում։ Պատմության մեջ հիշվում է 6-րդ դարից։ Գյուղում գտնվում է ս. Գրիգոր անվամբ ավերակ վանքը։ Ժամանակի ընթացքում Արծափի հայերը գաղթել են Արևելյան Հայաստան[5]։ Ներկա Ծովագյուղ (Չիբուխլի), Մեղրաձոր (Թայչարուխ), Արագյուղ (Ղարաջորան) գյուղերի բնակիչները ամբողջապես իր ժամանակին եկել են Արծափից։ Նրանք մինչև այժմ էլ պահպանել են Արծափի բարբառը։ Հետաքրքիրն այն է, որ այդ բարբառով Արևմտյան Հայաստանում միայն արծափցիներն էին խոսում[5]։ Արծափը ջրառատ գյուղ է, բայց այդ ջրերը դուրս գալով Արծափի հանդերից, Բայազետի դաշտի հարավային ծայրում, չհասած Մասիսի փեշերին կորչում են։ Տեղացի ժողովուրդը այսպիսի մի դարձվածք ունի. «Ոչ Արծափի ջուրն է ուրիշին խառնվում և ոչ էլ Արծափի լեզուն»։
Nearby cities:
Դիրքացույցները․   39°35'49"N   43°58'11"E
This article was last modified 3 years ago