Իկարիա (կղզի)

Greece / Samos / Ayios Kirikos /
 կղզի  Add category

Իկարիա (հուն․՝ Ικαρία), տեղացիները հաճախ անվանում են Նիկարիա, Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովում։ Հարևան Սամոս կղզու հետ միասին Իկարիան ձևավորում է Հարավային Սպորադներ կղզեխմումբը։ Խոշորագույն քաղաքը և ադմինիստրատիվ կենտրոնը Այոս Կիրիկոսն է: Ըստ հին հունական ավանդազրույցի՝ աթենացի ավանդական ճարտարապետ Դեդալոսը, իբր, նախանձից սպանելով իր աշակերտին, փախել է Կրետե, որտեղ Մինոս թագավորի հրամանով Մինոտավրոս հրեշի համար կառուցել է Լաբիրինթոս։ Բայց երբ Մինոսի դուստր Արիադնային սովորեցրել է հրեշին սպանած Թեսևսին Լաբիրինթոսից ազատելու հնարը, Իկարոս որդու հետ բանտարկվել է Լաբիրինթոսում։
Այնտեղից փախել են Դեդալոսի պատրաստած արհեստական թևերով։ Պատանի Իկարոսը շատ է մոտեցել արևին, հալվել են թևերի փետուրներն ամրացող մոմերը, և նա ընկել է Եգեյան ծով։ Հայրը որդուն թաղել է մերձակա կղզում, որն այնուհետև կոչվել է Իկարիա։
Nearby cities:
Դիրքացույցները․   37°35'59"N   26°10'11"E
  •  120 կմ
  •  224 կմ
  •  234 կմ
  •  395 կմ
  •  438 կմ
Array