Աղթամար կղզի
Turkey /
Van /
Gevas /
World
/ Turkey
/ Van
/ Gevas
/ Թուրքիա /
կղզի
Add category
Նախքան Աղթամարի մասին խոսելը, ասենք Վանա լճի մասին, որտեղ գտնվում է Աղթամար կղզին։
Վասպուրականի հմայքը Վանա լիճն է իր ամբողջ ավազանով։
Վանա լիճը պատմական Հայաստանում կոչվել է ծով և հայտնի է եղել տարբեր անուններով։ Այսպես, օրինակ, «Նաիրի Վերին ծով» (Նաիրի երկրի անունով), «Տոսպա ծով» (համանուն գավառի անունով), «Բզնունյաց ծով» (համանուն նախարարության անունով), «Ռշտունյաց ծով» (Ռշտունյաց տոհմի անունով), «Արծրունյաց ծով» (Արծրունիների տոհմի անունով), «Վասպուրականի ծով» (Վասպուրականի նահանգի անունով), «Արճեշի ծով» (Արճեշ քաղաքի անունով), «Ախլաթի ծով» (Ախլաթ կամ Խլաթ քաղաքի անունով), «Աղթամարի կամ Ախթամարի ծով» (Աղթամար կղզու անունով):
Լիճը հարավից եզերված է Կորդվաց լեռներով, որոնց ամենագեղեցիկ գագաթներից է Արտոսը, արևելքում բարձրանում է Վասպուրականի նահապետ երկգագաթ Վարազը, հյուսիսային մասում վեր է խոյանում հայոց երկրորդ Մասիսը՝ Սիփանը, որից այն կողմ ձգվում են Ալադաղի կամ Ծաղկանց լեռները, արևմուտքում է գտնվում Նեմրութ և պատմական Գռգուռը։ Լճի մակերեսը երեք հազար յոթ հարյուր քառակուսի կիլոմետր է։ Բանձրությունը ծովի մակարդակից 1720 մետր է։ Սևանից մեծ է ավելի քան, երկոս ու կես անգամ, բայց Սևանից ցածր է 194 մետրով (մինչև Սևանի իջեցումը):
Վասպուրականի կլիման մեղմ է՝ շնորհիվ Վանա լճի բարերար ազդեցության և շրջանի ռելիեֆի կազմության։ Այդտեղ աճում են խաղող (Արճեշում), խնձոր, ընկույզ (Արտամետում)։ Շատ են հատապտուղները։ Մինչև հայաթափ լինելը լճի ավազանում և հատկապես Վան քաղաքում բնակչության մեծամասնությունը հայեր էին։
Վանա լճում են գտնվում թվով չորս կղզի՝ Աղթամար, Լիմ, Կտուց և Առտեր։ Հայ ժողովրդի պատմության մեջ ավելի նշանավոր դեր խաղաց Աղթամարը, որը գտնվում է լճի հարավ-արևմուտքում, ցամաքից մոտ չորս կիլոմետր հեռու, Ավանց գյուղի դիմաց։
Աղթամար կղզին Գագիկ Արծրունու օրոք (X դար) հասել էր իր ծաղկման գագաթնակետին։ Կղզում կառուցված Գագիկ Արծրունու պալատը ս. Խաչ տաճարը դարձան կղզու շինարարության պսակը։ Այդ երկուսից կանգուն է միայն սուրբ Խաչ տաճարը, որը հայ ժողովրդի նյութական կուլտուրայի աննման հուշարձանն է։ Եթե Անին ամբողջապես վերցրած Բագրատունյաց հարստության փառքի վկան է, ապա Աղթամարը, հատկապես նրա ս. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան։
Վերադառնանք Աղթամար կղզուն, որը հայոց ազգային պատմության ու մշակույթի փառքն է եղել։ Այս նշանավոր կղզին Գագիկ Արծրունի թագավորի օրոք՝ տասներորդ դարում, շենացավ ու պայծառացավ, իսկ նրա լուսապսակը, ինչպես ասվեց, ս. Խաչ տաճարը դարձավ։ Արծրունիները իրենց մայրաքաղաքը հիմնեցին Աղթամար կղզում։ Ս. Խաչ տաճարը կառուցել է հանճարեղ ճարտարապետ Մանվելը՝ 915—921 թվականների ընթացքում։
Ժամանակին ս. Խաչին կից կային կաթողիկոսարան, միաբանության և ուխտավորների համար հատուկ շենքեր։
Ս. Խաչ տաճարը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է։ Թե Աղթամարի ս. Խաչը և թե Բագրևանդի ս. Հովհաննես տաճարը հանդիսանում են Արևմտյան Հայաստանի ամենանշանավոր կոթողները և իրենց ճարտարապետական ներդաշնակ ոճով, և հոյակապությամբ։ Ս. Խաչ տաճարը ունի կենտրոնական գմբեթավոր ոճ։ Տասներորդ դարի պատմիչ Թովմա Արծրունին, խոսելով ս. Խաչի կառուցման մասին, պատմում է, որ Գագիկ թագավորը «հրամայեց իր հանճարեղ ճարտարապետին, որ տաճարն ունենա 40 կանգուն1 երկարություն, 40 կանգուն լայնություն, նույնչափ էլ բարձրություն։ Տաճարը ահեղ և զարմանալի տեսք ուներ, «երեք քայլաչափ էին պատերի հաստությունը, քար ու կրաշաղախով այնպես էին ձուլված, որ նման էին պղնձի և կապարի ձուլվածքի։ Առանց սյուների կանգնած էր տաճարը և այնչափ բարձր, որ մարդիկ ստիպված էին գլխարկները ցած առնել գմբեթի միջի և ուրիշ տեղերի նկարազարդությունը դիտելու համար»2։
Թովմա Արծրունին պատմում է նաև այն մասին, թե ինչպես Գագիկը «...նկատելով, որ ոչ միայն հարմար էր իրեն բնակության համար, այլև անվտանգ ապաստան թշնամիների հարձակման ժամանակ, այդ կղզին պարսպեց այնպիսի ձևով, որ ծովի մի մասը կղզիին կողմը թողեց, և պարիսպը ծովին միջով անցուց, որով փոթորիկների և ալեկոծությունների ժամանակ ևս պարսպին ներս անվտանգ նավահանգիստ դարձավ»1։
Աղթամարի ս. Խաչ տաճարի պատերի վրա այսօր էլ մնում են բազմաթիվ քանդակներ՝ ծաղիկներ, ծառեր, դեմքեր, արձանախմբեր, արձանագրություններ և այլ խորաքանդակներ։

Wikipedia article: http://hy.wikipedia.org/wiki/Աղթամար
Nearby cities:
Դիրքացույցները․ 38°20'29"N 43°2'8"E
- Փոքր Ախթամար կղզի 0.4 կմ
- Առ-Տերի Սբ. Աստվածածին եկեղեցի 4.4 կմ
- Առ Տեր կղզի 4.6 կմ
- Կտուց կղզի 30 կմ
- Լիմ կղզի 65 կմ
- Ջոջ կղզի 111 կմ
- Բերդակ կղզի 332 կմ
- Այաս կղզի 662 կմ
- Gevaş - DSİ Kampı ve Sosyal Tesisleri 4.2 կմ
- Փշավանց 5.9 կմ
- Ռշտունիք գավառ 7 կմ
- Վրկունիս 7.2 կմ
- Նարեկավանք 11 կմ
- Կարմրավանք 12 կմ
- Դիվաբույն թերակղզի 23 կմ
- Վանա լիճ (Բզնունյաց ծով) 36 կմ
- Վան (նահանգ) 53 կմ
- Հայկական Տավրոս 207 կմ