Վերին Համշեն (գավառ)

Turkey / Rize / Hemsin /
 district (en), Կոմունա, second-level administrative division (en), draw only border (en)

Վերին Համվենը դա Համշենի ենթագավառներից մեկն է, որն ընկած է Արևելապոնտական լեռների ստորոտին: Հնում Համշենը կամ Համամշենը, հայկական կիսանկախ իշխանություն, ապա՝ հայաբնակ գավառակ էր Սև ծովի հարավ-արևելյան ափին, VIII դարի վերջից-XX դարի սկզբին։ Ներկայումս քաղաք Թուրքիայում։ Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790-ին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հզ գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։

XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս 1489-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշեն է այցելել Հեթում պատմիչը, 1406-ին՝ իսպանացի դիվանագետ Կլավիխոն։ XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի հայերի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայերը և թուրքերը)։ Ղ. Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։

XIX դարում գավառակ էր Լազիստանի գավառում։ Ընդգրկել է Աթինայի և Ռիզեի միջև՝ Քաջքար-Պարխար լեռնագագաթների ծովահայաց լանջերի ձորերը, որոնցից նշանավոր էին Բեյուկդերեն, Ծիվարդերեն և Քսենոսդերեն։ XIX դարի 70-ական թթ. ուներ 33 գյուղ, 13.190 հայախոս բնակիչ։ Համշենին վարչականորեն կից էին հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը։ Համշենահայերը ապրում էին բնատնտեսական կյանքով, զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Մինչև դարավերջը կանգուն էին նրանց եկեղեցիները։ Սակավահողության և կրոնա-ազգայնական ճնշման հետևանքով Համշենի հայերի մի մասը XIX դարի սկզբին գաղթել է Սև ծովի առափնյա շրջանները՝ Ջանիկ, Սյուրմենե, Տրապիզոն ևն։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո շատ համշենցիներ տեղափոխվել են Ղրիմ, Աբխազիա, Բաթում։ Դարավերջին Օրդուի և Խոփայի հայերը հաստատվել են Նիկոմեդիայում (Իզմիթում)։ Այնուհանդերձ, Համշենը մինչև XX դարի սկիզբը պահպանել է կիսանկախ վիճակը։ Համշենցիների նյութական մշակույթը, հիմնականում պահպանելով հայկական տարրերը, մասամբ կրել է լազականի ազդեցությունը, որը որոշակիորեն զգալի էր տարազի մեջ։ Համշենահայերի հին և նոր բնակավայրերի կառուցապատման եղանակը կայուն և համատարած է եղել բնական պայմանների և ազգագրական համասեռության հետևանքով։ Անտառանյութի առատության շնորհիվ համշենահայերի շինությունները, դրանց լանջավոր կտուրները մեծ մասամբ փայտից էին, իսկ բնակելի տներում՝ հաճախ զուգորդված քարե պատերով։ Հնում կառույցները խզեկոճ (գերանակապ) էին, իսկ XIX դարում մեծ մասամբ կմախքավոր-տախտակապատ։ Տները հիմնականում 1,5-2-հարկանի էին։ Գոմը գետնահարկում էր և տեղանքի թեքության պատճառով կիսագետնափոր կամ շենքի մի մասի տակ՝ վերգետնյա ձևով կառուցված և վերևից կավապատ հատակով մեկուսացված։ Տան հետ հաղորդակցվում էր աստիճաններով (շարժական կամ անշարժ) և կափոնքով (փակվող անցք)։ Սովորաբար միահարկ տունը բաղկացած էր հայաթից (նախամուտք), բուրկընոցից, մառանից, սենյակներից և սուֆայից (պատշգամբ)։ Գլխավոր բաժանմունքը կավածեփ հատակով բուրկընոցն էր, ուր կային թոնիր՝ կրակարան, փուռ, քար ու հողե նստարանաթմբեր և առաստաղի օդափոխիչ բացվածք։ Կից՝ ընդարձակ մառանն էր, որն օգտագործվում էր նաև իբրև ննջարան։ Ինքնապաշտպանության համար տան մուտքին կից արվում էր հրակնատ։ Հարդարանքը շատ զուսպ էր՝ չարխած սյուներ, խոյակներ և բազրիքաձողեր։ Ներկայումս Սև ծովի կովկասյան ափերին ապրող համշենահայերը կառուցում են նույնպես երկհարկանի, պատշգամբավոր, բարակապատ և անզարդ տներ, որոնք բուրկընոց չունեն (նախապես կառուցվել են հին ձևով, եղել են նույնիսկ խզեկոճ տներ, որոնք գոյատևել են մինչև 1940-ական թթ.)։
Nearby cities:
Դիրքացույցները․   40°54'17"N   41°1'37"E
This article was last modified 4 years ago