Wikimapia is a multilingual open-content collaborative map, where anyone can create place tags and share their knowledge.

Gharah Kahriz Village

Iran / Lorestan / Aligudarz /
 Upload a photo

ده قره کهریز
Nearby cities:
Coordinates:   33°28'14"N   49°49'56"E

Comments

  • Hovsep Nazaryan (guest)
    ՂԱՐԱՔՅԱՐԻԶ - Gharah Kahriz Այս գյուղի հայ բնակչության մեծ մասը եկել է Ջափլաղ շրջանի Քերթ,Ազնա և Թոխմար գյուղերից և մասամբ` Ալիաբադ և Չունգուրի գյուղերից: Գյուղի մի մասը եղել է պարսիկ խաների սեփականությունը,սակայն նրանք կորցրել են իրենց ազդեցությունը և իրենց կալվածները ծախել են հողագործ հայերին կամ ցեղակից պարսիկներին: Քիչ թվով պարսիկներ են ապրել գյուղում: Ըստ գրավոր մի տեղեկության,հիմնվել է եկեղեցին, Ս.Ստեփանոս անունով,հիմնվել է 1640թ.: Նկատի առնելով այս թվականները և ապա գյուղի ամենահին տապանաքարը`1863թ.,տեսնում ենք,որ ժամանակի տարբերությունը ավելի քան երկու հարյուր տարի է:Այս 200 տարվա համար փաստական ոչ մի տեղեկություն չկա:Հետևաբար,պիտի ընդունել,որ հայ բնակիչները այս և Ֆարաջաբադ գյուղում մի քանի տարի բնակվելուց հետո,լքել ու հեռացել են և տարիներ հետո վերադարձել ու կրկին հաստատվել են այդ գյուղում:Մինչ այդ պարսիկ հողագործներ են ապրել այդ գյուղում: Ղարաքյարիզ գյուղի եկեղեցին կրակի է մատնվել 1905-1906թթ.Քամար խան անունով մի ավազակապետի թալանի ժամանակ,բայց դրա փոխարեն նոր եկեղեցին,նույն անունով,վերակառուցվել է 1908թ.: Ղարաքյարիզ գյուղն ունեցել է` 1856թ.- 11 տուն 68 հոգի 1888թ.- 32 տուն 170 հոգի 1903թ.- 40 տուն 320 հոգի 1931թ.- 90 տուն 615 հոգի 1932թ.- 99 տուն 655 հոգի,որոնցից` 374 արական և 308 իգական,61 գրաճանաչ և 85 դպրոցական: 1946թ. այս գյուղում ապրում էին 113 ընտանիք`682 հոգով: Գյուղի թվական ունեցող ամենահին գերեզմանաքարերը ցույց են տալիս հետևյալը. Այս է տապան Տէր Մելիքսէթի կողակից Ովսանին 1863թ. -------------- Այս է տապան Գալուստ Բարսեղեանի որ փոխւեցավ ի Տէր թիւն 1864 ----------------- Այս է տապան Մարգարի որդի Արթունի 1865թ. --------------------- Այս է տապան Դաւիթ Այվազեանի թ. 1866-ին:
This article was last modified 15 years ago