Wikimapia is a multilingual open-content collaborative map, where anyone can create place tags and share their knowledge.

Zarinja

Armenia / Shirak / Dzitankov /
 Upload a photo

Zarinja is a town in the Aragatsotn Province of Armenia. The town contains the seventh century church of Saint Khach, rebuilt in the tenth century.
Nearby cities:
Coordinates:   40°28'38"N   43°46'52"E

Comments

  • THE KING (guest)
    Մակերես` 15.92կմ2 Բնակչություն` 646 Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 13 կմ հյուսիս-արեւմուտք, մարզկենտրոնից` 67 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Զառինճ, Զառինջ, Զարընջի, Զարընճի անվանումները: Գյուղի հյուսիսում գտնվում է 7-րդ դարում կառուցված ս. Խաչ եկեղեցին: Կա նաեւ հին գյուղատեղի, ժամանակին այն եղել է Անի մայրաքաղաքի բնակիչների ամառանոցներից: Գյուղը տեղադրված է մասնատված ռելիեֆով, քարքարոտ Թալինի սարավանդում: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1660 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ; Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են: Ունի տուֆի պաշարներ: Կառուցված է փոքրիկ ջրամբար, որը սնվում է Արագածից սկիզբ առնող առվակներից եւ օգտագործվում ոռոգման համար: 1873 թ-ին գյուղն ունեցել է 268, 1897 թ-ին` 514, 1939 թ-ին` 815, 1959 թ-ին` 589, 1979 թ-ին` 508 հայ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 692 մարդ, որից 51%տղամարդիկ են, 49%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 31%, աշխատունակները` 55%, հետաշխատունակները` 14%:Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ: Գյուղն ունի 136 տնտեսություն: Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Համայնքի հողերի շուրջ կեսը սեփականաշնորհված են: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են դաշտավարությամբ` մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 50%, որոնց մեջ 586 հա կազմում են արոտավայրերը, 9 հա` վարելահողերը: Զբաղվում են անասնաբուծությամբ, բուծում են խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ: Արդյունաբերություն չունի: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
  •  56 km
  •  212 km
  •  231 km
  •  311 km
  •  357 km
  •  358 km
  •  367 km
  •  375 km
  •  384 km
  •  423 km