Ջյակովիցա

Serbia and Montenegro / Kosovo and Metohija / Dakovica /
 քաղաք  Add category

Ջյակովիցա (ալբաներեն՝ Gjakova կամ Gjakovë; սերբ.՝ Ђаковица, Đakovica;), քաղաք և համայնք Կոսովոյի արևմտյան մասում: Նույնանուն համայնքի և շրջանի վարչական կենտրոնն է: Ընկած է Պեչից Պրիզրեն տանող ավտոմայրուղու գրեթե մեջտեղում, Ադրիատիկ ծովից մոտավորապես 100, Տիրանայից՝ 208, Սկոպյեից՝ 145, Պրիշտինայից՝ 80, Բելգրադից՝ 435, Պոդգորիցայից՝ 263 կիլոմետր հեռավորության վրա: 2007 թվականի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է շուրջ 150.000, 2011-ին նվազել է՝ հասնելով 94.556-ի: Ընդ որում՝ բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 40.827: Ըստ ազգային կազմի՝ ալբանացիները համայնքում բացարձակ մեծամասնություն են կազմել (87.672 մարդ): Երկրորդ տեղում եղել են գնչուները (5.117 մարդ): Դավանանքի տեսակետից մեծամասնություն են կազմել մուսուլմանները (77.299 մարդ), երկրորդ տեղում եղել են կաթոլիկները (16.296 մարդ):

Ջյակովիցայի ներկայիս տարածքն ու դրա շրջական բնակեցված են եղել դեռևս նախապատմական ժամանակներում: Օտտոմանյան տիրապետության ժամանակաշրջանում քաղաքը, գտնվելով Շկոդերից Ստամբուլ տանող ճանապարհին, եղել է առևտրական խոշոր կենտրոն Բալկաններում:
Nearby cities:
Դիրքացույցները․   42°23'15"N   20°25'36"E
  •  66 կմ
  •  81 կմ
  •  84 կմ
  •  101 կմ
  •  127 կմ
  •  142 կմ
  •  143 կմ
  •  243 կմ
  •  285 կմ
  •  381 կմ
Array