Բելոգրադչիկի ժայռեր

Bulgaria / Varna / Dolni Chiflik /
 rocks (en), interesting place (en), invisible (en), 100 Tourist Sites of Bulgaria (en), hoodoo (en)
 Upload a photo

Բելոգրադչիկի ժայռեր (բուլղար․՝ Белоградчишки скали), ավազաքարից և կոնգլոմերատից ժայռեր, որոնք աչքի են ընկնում արտասովոր ձևերով։ Գտնվում են Բուլղարիայի հյուսիս-արևմուտքում` Ստարա Պլանինա լեռան արևմտյան լանջին` Բելոգրադչիկ քաղաքից ոչ հեռու։ Ժայռերն աչքի են ընկնում իրենց կարմիր, դեղին գունավորմամբ։ Որոշ ժայռերի բարձրությունը հասնում է 200 մ-ի։ Շատ ժայռեր ունեն հետաքրքիր տեսք, որոնց շուրջ տարբեր առասպելներ են հյուսվել։ Մասնավորապես դրանք անվանվել են մարդկանց կամ առարկաների անունով, որոնց նմանեցրել են։ Բուլղարիայի կառավարությունը Բելոգրադչիկի ժայռերը հռչակել է բնության տեսարժան վայր. դրանք զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն են վայելում։ Տեղանքը միակ վայրն է, ուր աճում է ոչնչացման վտանգի տակ գտնվող բուլղարական էնդեմիկ Hieracium belogradcense բուսատեսակը։


www.youtube.com/watch?v=JIW3R2f-FhA


www.youtube.com/watch?v=luBtwlzqXGY


www.youtube.com/watch?v=pPcOUMVIqJ8


www.youtube.com/watch?v=IPYM9Fqa9iQ


www.youtube.com/watch?v=2QUFsIq6ntc
Nearby cities:
Դիրքացույցները․   43°37'11"N   22°41'1"E