Գավազնաբերդ

Armenia / Tavush / Sarigyukh /
 fortification (en), interesting place (en)
 Upload a photo

Գավազնաբերդ, Գավազան կամ Գավարզին, ռազմական կառույց Գարդման գավառում, Ոսկեպար և Ջողազ գետակների ձախ կողմում, դաշտավայրի վրա՝ վեր խոյացող մի ահարկու ժայռ կա, որի արևելյան ստորոտը պարսպապատված է։ Ամրոցի ներսում սենյակներ ու խցեր են, դրանցից մեկում՝ նաև ջրհոր։ Ամրոցի հյուսիսային կողմում վտանգավոր մի արահետ տանում է դեպի ամրոցի գագաթը, որը մոտ 200 կմ հարթ տարածություն է, աճում են բռինչ, վայրի դեղձենի և ծառերի ու թփերի այլ տեսակներ։ Ժայռի արևմտյան կողմում, մոտ 200 մ բարձրության վրա կա մեծ քարայր, որի ճանապարհը հայտնի չէ։ Պատմում են, որ վաղ ժամանակներում արծիվներր այդ քարայրից հանել և ցած են գցել գորգի և կարպետի փտած կտորներ։ Գավարզին ամրոցի հարավարևելյան կողմում գտնվում է Դարբնոց (Դամիրչլա) գյուղը, նրա շրջակայքում կա մեծ գերեզմանոց և ավերակ եկեղեցի։ Այստեղ անցյալում հայկական մի քանի գյուղեր են եղել, որոնց բնակիչները թշնամիների հարձակումներից պատսպարվել են այդ ամրոցում։ Ամրոցից ոչ հեռու, Ջողազ գետի վրա ուր այժմ կառուցվել է մեծ ջրամբար, պահպանվել են նախնադարյան կամրջի և փոստակայանի շենքի հիմնապատերը, որտեղ 1828 թվականին Պարսկաստան մեկնելիս գիշերել է Ա. Ս. Գրիբոյեդովը։
Nearby cities:
Դիրքացույցները․   41°5'19"N   45°11'5"E
This article was last modified 3 years ago