Սուրբ Ղազարոս Կղզի (Венеция)

Italy / Veneto / Venice / Венеция
 գերեզմանոց, green area (en)
 Upload a photo

Սուրբ Ղազար կղզի (իտալ.՝ San Lazzaro degli Armeni, անգլ.՝ Saint Lazarus Island), կղզի Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում, հյուսիսային Իտալիա։ Պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այդ միաբանության մայրավանքն է։ Կղզյակի մեկուսացումը, որոշ հեռավորության վրա գտնվելը Վենետիկ քաղաքը կազմող հիմնական կղզիներից, այն նպաստավոր վայր է դարձրել բորոտ գաղութ կարանտինի կայարանում։ Կղզին հիմնադրվել է տասներկուերորդ դարում, ստանալով իր անունը սուրբ Ղազար, հովանավոր՝ սուրբ և բորոտավարակների։ Լքված է տասնվեցերորդ դարում, իսկ 1717ին Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ վարդապետների։ Մխիթարը և նրա տասնյոթ վարդապետները կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին և ընդլայնել կղզին իր ներկա 30,000 քմ, մոտ չորս անգամ ավել իր նախնական տարածքից։ Հիմնադիրների եռանդի և բարեգործության շնորհիվ, արևելագիտական ուսումնասիրությունների համար, հիմնվում է Մխիթարեան Կարգը։ Միաբանությունը հրատարակում է պատմական, բանասիրական և գրականագիտական աշխատություններ և դրանց վերաբերող նյութեր, որոնք հայտնի էին ինչպես իրենց գիտական մակարդակով և ճշգրտությամբ, այնպես և բազմալեզու հրատարակությունների գեղարվեստական արժեքով։ Տպագրատունը փակվեց 1991 թ, սակայն 18րդ դարի տպագրական մեքենան այժմ էլ կարելի է տեսնել։ Սուրբ Ղազար կղզու եկեղեցու պահոցներում կա շուրջ 150,000 անուն գիրք, ինչպես նաև 4,000 ավել հայկական ձեռագրերով, վարդապետների կողմից հավաքած և նվեր ստացած Արաբական, հնդկական և Եգիպտական արվեստի փաստաթղթերով հարուստ թանգարան։ Եկեղեցին և նրա պարտեզները, որոնք հայտնի են իրենց սիրամարգերով, կարելի է հասնել վապորետոյով (#20 Ս. Զաքարիայից, Սան Մարկո հրապարակի մոտ)։ Զբոսաշրջիկների խմբերը կարող են մասնավոր այց խնդրել համապատասխան ժամանակացույցով։ Հոգևորականներն ուղեկցում են այցելուներին և մի քանի լեզուներով ներկայացնում կղզու պատմությունը։ Սուրբ Ղազար կղզին՝ գիտնականների և ուսանողների հյուրընկալելու երկարաժամկետ ավանդույթ ունի։ Կղզում հյուրընկալվել է Լորդ Բայրոնը, ով 1816 թ. ընթացքում հայերեն էր ուսումնասիրում։ Ջորջ Բայրոնի հյուրընկալությունը հիշատակվում է մշտական ցուցադրությամբ։
Nearby cities:
Դիրքացույցները․   45°24'44"N   12°21'41"E
This article was last modified 4 years ago