Օրեստիաս

Greece / Evros / Orestias /
 քաղաք  Add category

Օրեստիաս կամ Օրեստիադա (հուն․՝ Ορεστιάς ή Ορεστιάδα), քաղաք Հունաստանի ծայր հյուսիս-արևելքում։ Գտնվում է ծովի մակարդակից 31 կմ բարձրության վրա, Թուրքիայի հետ սահմանը ձևավորող Էվրոս (Մարիցա) գետի աջ ափին, Ադրիանապոլսից 20 կմ հարավ, Ալեքսանդրուպոլիսից 92 կմ հյուսիս-արևելք, Ստամբուլից 201 կմ հյուսիս-արևմուտք, Սալոնիկից 315 կմ հյուսիս-արևելք և Աթենքից 459 կմ հյուսիս-արևելք։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է Արևելյան Մակեդոնիա և Թրակիա ծայրամասի Էվրոս ծայրամասային միավորում։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 18426 մարդ է։
Քաղաքի արևմտյան ծայրամասով է անցնում Արդանիոն-Կաստանե ազգային ճանապարհ 51-ը, եվրոպական E85 երթուղու մասն է։ Քաղաքում՝ Ալեքսանդրուպոլիս-Սվիլենգրադ գծի վրա է գտնվում Օրեստիաս երկաթուղային կայանը։
Քաղաքում աշխատում է Օրեստիասի և պերիֆերիայի բանահյուսության և արվեստի պատմության թանգարանը(Μουσείο Λαογραφίας και Ιστορίας Τέχνης Ορεστιάδας και Περιφέρειας)։
Nearby cities:
Դիրքացույցները․   41°30'12"N   26°31'27"E
  •  22 կմ
  •  133 կմ
  •  142 կմ
  •  171 կմ
  •  189 կմ
  •  228 կմ
  •  254 կմ
  •  270 կմ
  •  310 կմ
  •  411 կմ
Array